Ադելի նոր տեսահոլովակը YouTube–ում դիտումների ռեկորդ է սահմանել

27.10.2015, 20:08
Երգչուհի Ադելի «Hello» երգի նոր տեսահոլովակը YouTube–ում դիտումների ռեկորդ է սահմանել, հաղորդում է ruposters.ru–ն` հղում անելով The Telegraph–ին։
Ադելի նոր տեսահոլովակը YouTube–ում դիտումների ռեկորդ է սահմանել

ԵՐԵՎԱՆ, 27 հոկտեմբերի. /Նովոստի–Արմենիա/. Երգչուհի Ադելի «Hello» երգի նոր տեսահոլովակը YouTube–ում դիտումների ռեկորդ է սահմանել, հաղորդում է ruposters.ru–ն` հղում անելով The Telegraph–ին։

Ինչպես նշում է հրատարակությունը, տեսահոսթինգի մեկ օրում տեսահոլովակը հրապարակման պահից հետո հավաքել է ավելի քան 23,5 մլն դիտում։ Այսպիսով, այն առաջ է անցել այս կատեգորիայի նախորդ առաջատարից` Թեյլոր Սվիֆթի «Bad Blood» երգի տեսահոլովակից։

Ադելի «Hello» երգի նոր տեսահոլովակը նկարահանել է 26–ամյա կանադացի ռեժիսոր Քսավյե Դոլանը։ Չնայած երիտասարդ տարիքին, նա արդեն Կաննի փառատոնի դափնեկիր է, պարգևատրվել է «Սեզար» հեղինակավոր մրցանակով։ Երեք օրում տեսահոլովակը դիտել են ավելի քան 49 միլիոն անգամ։

27–ամյա Ադելը վերջին շրջանում հազվադեպ է ուրախացնում երկրպագուներին իր նոր ստեղծագործություններով։

Նա ընդմիջում էր արել կարիերայում` որդու դաստիարակությամբ զբաղվելու համար։

Հիմա երգչուհին վերադարձել է ակտիվ աշխատանքին և ներկայացրել 3 տարվա ընթացքում նկարահանված առաջին տեսահոլովակը, իսկ նոյեմբերի վերջին նոր ալբոմ կներկայացնի։ –0–