Ուկրաինացի դիզայներ Շուշան Փամբուխչյանն իր նոր հավաքածուն նվիրել է տիեզերքի գեղեցկությանը (ԼՈւՍԱՆԿԱՐՆԵՐ)

07.02.2017, 19:29
Հայազգի ուկրաինացի դիզայներ, SHUSHAN ապրանքանիշի հիմնադիր Շուշան Փամբուխչյանը ներկայացրել է իր նոր աշուն–ձմեռ 2017–2018 հավաքածուն։
Ուկրաինացի դիզայներ Շուշան Փամբուխչյանն իր նոր հավաքածուն նվիրել է տիեզերքի գեղեցկությանը (ԼՈւՍԱՆԿԱՐՆԵՐ)
ԵՐԵՎԱՆ, 7 փետրվարի. /Նովոստի–Արմենիա/. Հայազգի ուկրաինացի դիզայներ, SHUSHAN ապրանքանիշի հիմնադիր Շուշան Փամբուխչյանը ներկայացրել է իր նոր աշուն–ձմեռ 2017–2018 հավաքածուն։

«Cosmopolitan Ukraina» ամսագրի հաղորդմամբ, ցուցադրությունը տեղի է ունեցել Mercedes-Benz Kiev Fashion Days–ի շրջանակում։

«Consonance» անվանումով իր նոր հավաքածուն Փամբուխչյանը նվիրել է «տիեզերքի իրական, բնական և անբիծ գեղեցկությանը, որն իր արտացոլումն է գտնում կնոջ մեջ»։

 - рис.1

Դիզայներն բնականության գաղափարը մարմնավորել է տրապեցիայաձև կերպարների, պիջակների, զգեստների, սվիտերների միջոցով։ Նոր հավաքածուի ստեղծման համար Շուշանն օգտագործել է կրեպ, բուրդ, մետաքս և համալրել է դրանք զարդանախշերով ու կոմբինացված գործվածքով։

Հավաքածուում հիմնականում գերակշռում են մուգ գույները` կանաչն ու մուգ կարմրագույնը` սպիտակի, սևի և նուրբ վարդագույնի համադրությամբ։

 - рис.2

SHUSHAN ապրանքանիշի «Colour Chaos» առաջին հավաքածուն ներկայացվել է 2015 թ.–ի սեպտեմբերին։ Այդ հավաքածուում Շուշանը ներկայացրել է Հայաստանի մասին իր վառ և գունեղ հիշողությունները, որտեղ անցկացրել է իր մանկությունը։–0–

 - рис.3

 - рис.4

 - рис.5