526.2
7.42
476.76
+21
Եղանակը Երևանում
Հայ

Տարբեր երկրներ ներկայացնող երեք հայ կմասնակցեն «Մանկական Նոր Ալիք 2019» եզրափակչում (ՎԻԴԵՈ)

13:02
22 Ապրիլի 2019

ԵՐԵՎԱՆ, 22 ապրիլի. /Նովոստի-Արմենիա/. Մոսկվայում ընտրել են «Մանկական Նոր Ալիք 2019» միջազգային երգի մրցույթի եզրափակչի մասնակիցներին:

Ինչպես նշվում է մրցույթի պաշտոնական կայքում, նրանց թվում են երեք հայ մասնակից, ովքեր ներկայացնում են տարբեր երկրներ` Հայաստան, Աբխազիա և Մեծ Բրիտանիա:

Հայաստանից մրցույթին կմասնակցի Կալուգայի 12-ամյա բնակիչ Կարինա Իգնատյանը` «Голос.Дети» չորրորդ եթերաշրջանի մասնակից:

Աբխազիան կներկայացնի Սառա Աբրահամյանը, ով նույնպես մասնակցել է ռուսական «Голос.Дети» մրցույթում, սակայն արդեն հինգերորդ եթերաշրջանում:


Եզրափակիչ է անցել նաև Մեծ Բրիտանիայի ներկայացուցիչ Էրիկ Անտոնյանը:


Ժյուրիի անդամներն ընտրել են 12 մասնակցի 10 երկրներից` եզրափակչում մասնակցելու համար: Նրանք կմրցեն մրցանակաբաշխությանը, որը կկայանա Ղրիմում մայիսի վերջ:-0-


Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
16:40
09 Հոկտեմբերի 2019
System of a Down–ը համերգ կտա Երևանում. Սերժ Թանկյան
System of a Down հայտնի ռոք խմբի մենակատար Սերժ Թանկյանը հայտարարեց Երևանում կայանալիք համերգի մասին։
15:19
07 Հոկտեմբերի 2019
Փոքրիկ թավջութակահարուհին. 8–ամյա Լիանա Ուլիխանյանը փայլել է «Лучше всех!» շոուի ժամանակ (ՎԻԴԵՈ)
8–ամյա թավջութակահարուհի Լիանա Ուլիխանյանը կիրակի փայլել է «Лучше всех!» շոուի ժամանակ։
23:00
06 Հոկտեմբերի 2019
Աշխարհահռչակ երաժիշտ Արմին վան Բյուրենը` Երևանում. զբոսանք և նվերներ (ՖՈՏՈ)
Աշխարհահռչակ դիջեյ և երաժշտական պրոդյուսեր Արմին վան Բյուրենը ժամանել է Երևան:
10:45
16 Սեպտեմբերի 2019
Հայտնի է, թե ով կներկայացնի Հայաստանը «Մանկական Եվրատեսիլ 2019»–ում (ՖՈՏՈ, ՎԻԴԵՈ)
Հայտնի է «Մանկական Եվրատեսիլ 2019»–ում Հայաստանը ներկայացնող մասնակցի անունը։
16:37
29 Օգոստոսի 2019
Փաշինյան. «Հայաստանում մշակույթն ու արվեստը պետք է վաստակեն, այլ ոչ «վիզ ծռեն» բարերարների առջև»
Հայաստանի կառավարությունը որոշում է կայացրել Հայաստանի պետական ազգային ակադեմիական երգչախմբին 57.8 մլն դրամ հատկացնել։
21:01
28 Օգոստոսի 2019
Մարտիրոսյանն ու Գալուստյանը ներկայացրել են «Чача Вдвоем» զուգերգի առաջին տեսահոլովակը (ՎԻԴԵՈ)
Հայտնի հումորիստներ Գարիկ Մարտիրոսյանն ու Միխայիլ Գալուստյանը ներկայացրել են «Чача Вдвоем» զուգերգի առաջին տեսահոլովակը։
18:46
22 Օգոստոսի 2019
Աշխարհահռչակ Jamiroquai–ը ելույթ կունենա Հայաստանում (ՎԻԴԵՈ)
Jamiroquai բրիտանական հայտնի ջազ–ֆանկ խմբի ներկայացուցիչներն առաջին անգամ ելույթ կունենան Երևանում։
11:59
19 Օգոստոսի 2019
Աշխարհահռչակ Արմին Վան Բյուրենը հանդես կգա Երևանի Հանրապետության հրապարակում (ՎԻԴԵՈ)
Աշխարհահռչակ դիջեյ և երաժշտական պրոդյուսեր Արմին Վան Բյուրենը հանդես կգա Երևանի Հանրապետության հրապարակում:
13:29
15 Օգոստոսի 2019
Մահացել է հայտնի ջազ երգչուհի Մարիամ Մերաբովայի ամուսինն` Արմեն Մերաբովը
Կյանքից հեռացել է հայտնի ջազ երգչուհի Մարիամ Մերաբովայի ամուսինը` տաղանդավոր ջազային կոմպոզիտոր, դաշնակահար Արմեն Մերաբովը։
14:59
26 Հուլիսի 2019
Միխայիլ Շիրվինդտը ամուսնալուծվել և եկել է Հայաստան (ՎԻԴԵՈ)
Հայտնի ռուս հաղորդավար, պրոդյուսեր և բլոգեր Միխայիլ Շիրվանդտը` հաստատելով ամուսնալուծության լուրերը, լքել է Մոսկվան և հիմա ուսումնասիրում է Հայաստանը:
12:40
18 Հուլիսի 2019
Ճապոնացիների կատարմամբ «Դլե Յամանը» ցնցում է համացանցը (ՎԻԴԵՈ)
Ճապոնացիների կատարմամբ «Դլե Յամանը» ցնցում է համացանցը: