Սրբուկի եվրատեսիլյան երգը նվաճում է YouTube-ը. գրեթե 700 հազար դիտում 4 օրում (ՎԻԴԵՈ)
12:59
14 Մարտի 2019
ԵՐԵՎԱՆ, 14 մարտի. /Նովոստի-Արմենիա/. «Եվրատեսիլ 2019» երգի միջազգային մրցույթում Հայաստանը ներկայացնող Սրբուկի (Սրբուհի Սարգսյանի) երգը նվաճում է YouTube-ը: Մարտի 10-ին հրապարակված տեսանյութը հավաքել է արդեն ավելի քան 693 հազար դիտում:
Կիրակի Հայաստանի Հանրային հեռուստատեսության եթերում տեղի է ունեցել տեսանյութի և երգի պրեմիերա, որով Հայաստանը հանդես կգա «Եվրատեսիլ 2019»–ում։
Հայաստանը կներկայացնի երգչուհի Srbuk-ը (Սրբուհի Սարգսյանը) Walking Out երգով: Նրա թեկնածությունը ներկայացվել է Հանրային հեռուստատեսության եթերում նախորդ տարվա նոյեմբերին:
Սրբուհի Սարգսյանը ելույթ կունենա «Եվրատեսիլ 2019» երգի միջազգային մրցույթի երկրորդ կիսաեզրափակչում, որը կանցկացվի մայիսի 16–ին Թել Ավիվի Ցուցահանդեսային կենտրոնում։
Առաջին կիսաեզրափակիչը կանցկացվի մայիսի 14–ին։
«Եվրատեսիլ 2019»–ի եզրափակիչը կկայանա Թել Ավիվի Ցուցահանդեսային կենտրոնում մայիսի 18–ին։ Իսրայելն այդ մրցույթն իր մոտ ընդունել է նաև 1979 և 1999 թվականներին։-0-