ՀՐԱՏԱՊ. Սևակ Խանաղյանը դուրս չեկավ «Եվրատեսիլ 2018»–ի եզրափակիչ (ՎԻԴԵՈ)
01:09
09 Մայիսի 2018
ԵՐԵՎԱՆ, 9 մայիսի. /Նովոստի–Արմենիա/. «Եվրատեսիլ 2018» երգի միջազգային մրցույթում Հայաստանը ներկայացնող Սևակ Խանաղյանը դուրս չեկավ «Եվրատեսիլ 2018»–ի եզրափակիչ։
«Եվրատեսիլ» երգի 63–րդ միջազգային մրցույթն անցկացվում է Պորտուգալիայի մայրաքաղաք Լիսաբոնում։ Խանաղյանը ելույթ ունեցավ առաջին կիսաեզրափակչում 16–րդ համարի ներքո։ Եզրափակիչ դուրս գալու համար նա պայքարեց Ադրբեջանի, Իսլանդիայի, Ալբանիայի, Բելգիայի, Չեխիայի, Լիտվայի, Իսրայելի, Բելառուսի, Էստոնիայի, Բուլղարիայի, Մակեդոնիայի, Խորվաթիայի, Ավստրիայի, Հունաստանի, Ֆինլանդիայի, Շվեյցարիայի, Իռլանդիայի, Կիպրոսի ներկայացուցիչների հետ։
Մրցույթի երկրորդ կիսաեզրափակչում, որը տեղի կունենա մայիսի 10–ին, հանդես կգան Նորվեգիայի, Ռումինիայի, Սերբիայի, Սան Մարինոյի, Դանիայի, Ռուսաստանի, Մոլդովայի, Նիդեռլանդների, Ավստրալիայի, Վրաստանի, Լեհաստանի, Մալթայի, Հունգարիայի, Լատվիայի, Շվեդիայի, Չեռնոգորիայի, Սլովենիայի, Ուկրաինայի ներկայացուցիչները։ «Եվրատեսիլ 2018» մրցույթի եզրափակիչը տեղի կունենա մայիսի 12–ին։ Մրցույթին մասնակցում են 43 երկրների ներկայացուցիչներ։ –0–
Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայում տեղի ունեցավ Ուսանողական գիտական-ստեղծագործական ընկերության գիտաժողով՝ նվիրված հայ ականավոր երաժշտագետ, պրոֆեսոր, ՀԽՍՀ արվեստի վաստակավոր գործիչ Էդուարդ Փաշինյանի (1923-2004) ծննդյան 100-ամյակին
Brunette–ի հագուստի ոգեշնչման աղբյուրը Երևանի ամենահայտնի հուշարձաններից մեկն է` «Մայր Հայաստանը»: Այն խորհրդանշում է հայ կանանց ուժը և գեղեցկությունը. ՎԻԴԵՈ