Օգտատերերը հիացած են Արամ MP3–ի նոր disco-տեսահոլովակով (ՎԻԴԵՈ)
13:06
09 Նոյեմբերի 2018
ԵՐԵՎԱՆ, 9 նոյեմբերի. /Նովոստի–Արմենիա/. Նորը լավ մոռացված հինն է – երգիչ և շոումեն Արամ MP3–ը նոր տեսահոլովակ է ներկայացրել 80-ականների disco ժանրում։
Տեսահոլովակի մասին անձամբ Արամ MP3–ը գրել է Facebook-ի իր էջում` մաղթելով հաճելի դիտում և բարի ժամանց։
«Hanina» երգը կարծես նոր կյանք է առել` վերադարձնելով հանդիսատեսին ռետրո երաժշտության ժամանակներ։ Կոմպոզիցիայի նոր մատուցումն արժանացել է Facebook–ի օգտատերերի հավանությանը։ Նոյեմբերի 8-ից տեսահոլովակը YouTube–ում արդեն հավաքել է 1 138 դիտում, և այդ թիվը շարունակում է աճել։ -0-