+18
Եղանակը Երևանում
Հայ

Մահացել է հայտնի դերասան Անտոն Ելչինը

13:42
20 Հունիսի 2016

ԵՐԵՎԱՆ, 20 հունիսի. /Նովոստի-Արմենիա/. Հոլիվուդյան ռուս դերասան Անտոն Ելչինը մահացել է ԱՄՆ-ի Կալիֆոռնիա նահանգում դժբախտ պատահարի հետևանքով:

Այս մասին հաղորդել է Լոս Անջելեսի ոստիկանության պաշտոնական ներկայացուցիչ Ջեննի Հոյզերը, հաղորդում է ՏԱՍՍ-ը:

Նրա խոսքով, 27-ամյա դերասանը «մեկնել է հանդիպման ընկերների հետ, որպեսզի մասնակցի փորձի, և քանի որ շատ է ուշացել հանդիպումից, ընկերները գնացել են Լոս Անջելեսի արվարձաններում գտնվող նրա տուն։ Այնտեղ էլ հայտնաբերել են Ելչինի դին: Ամենայն հավանականությամբ, նա կարճ ժամանակով դուրս է եկել մեքենայից` թողնելով այն ճանապարհի վրա: Մեքենան տեղից հետ է ընթացել և սեղմել Ելչինին աղյուսե սյանը, ինչի հետևանքով դերասանը վնասվածք է ստացել, որն էլ հանգեցրել է մահվան», - նշել է Հոյզերը:

TMZ ինտերնետային պորտալի տվյալներով, Ելչինի մարմնի հայտնաբերման ժամանակ մեքենայի շարժիչը միացված է եղել, սակայն ոստիկանության աշխատակիցները պաշտոնապես դեռ չեն հաստատել այս տվյալները:

Տեղեկատվական հարթակի աղբյուրները նշում են, որ իրավապահները դեպքը համարում են դժբախտ պատահար:

Ելչինը ծնվել է 1989 թ.-ին Լենինգրադում` պրոֆեսիոնալ գեղասահորդների ընտանիքում: Մոտ մեկուկես տարեկանում ծնողների հետ ԽՍՀՄ-ից տեղափոխվել է ԱՄՆ: Ֆիլմերում սկսել է նկարահանվել դեռ մանուկ հասակից:

Դերանին ճանաչվածություն են բերել «Անցյալի գաղտնիքները» (House of D), «Ալֆա Դոգ» (Alpha Dog), «Աստղային ճանապարհ» (Star Trek), «Տերմինատոր. փրկիչը» (Terminator Salvation) ֆիլմերը:

Ելչինին առանձնահատուկ հանրաճանաչություն է բերել տիեզերքի ռուսախոս հետազոտող Պավել Չեխովի դերը «Աստղային ճանապարհ» գիտաֆանտաստիկ ֆիլմաշարում։

Ամերիկյան ԶԼՄ-ների տվյալներով, Ելչինը լավ տիրապետում էր ռուսերենին: Նա մի շարք կինոմրցանակների, այդ թվում` երիտասարդ դերասաններին շնորհվող կինոմրցանակների դափնեկիր է։ -0-

Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-յան ալիքում

Partners News
ԱՌԿԱ գործակալություն
Բաժնի այլ նյութեր
11:49
24 Մարտի 2023
«Սուսո WTF». Գարիկ Մարտիրոսյանը հայերեն ռեփ է կարդում (ՎԻԴԵՈ)
Գարիկ Մարտիրոսյանը նոր տեսահոլովակ է ներկայացրել, որում նա հայերենով ռեփ է կարդում. ՎԻԴԵՈ
10:15
23 Մարտի 2023
Հայտնի է, թե որ համարի ներքո հանդես կգա Բրյունետը «Եվրատեսիլ 2023»-ի կիսաեզրափակչում
Հայտնի է, թե որ համարի ներքո հանդես կգա Բրյունետը «Եվրատեսիլ 2023»-ի կիսաեզրափակչում
13:37
17 Մարտի 2023
Տեղի է ունեցել «Եվրատեսիլ 2023»–ում Վրաստանը ներկայացնող հայազգի երգչուհու տեսահոլովակի պրեմիերան (ՎԻԴԵՈ)
Տեղի է ունեցել «Եվրատեսիլ 2023»–ում Վրաստանը ներկայացնող հայազգի երգչուհու տեսահոլովակի պրեմիերան. ՎԻԴԵՈ
22:44
15 Մարտի 2023
Բրյունետը ներկայացրել է Հայաստանի երգը «Եվրատեսիլ 2023»-ում (ՎԻԴԵՈ)
Բրյունետը ներկայացրել է Future Lover երգը, որով հանդես կգա «Եվրատեսիլ 2023»-ում. ՎԻԴԵՈ
14:09
10 Մարտի 2023
Ուիլ Սմիթին հիացրել է հայազգի 11-ամյա Էլեն Ալավերդյանի կատարումը (ՎԻԴԵՈ)
Ուիլ Սմիթին հիացրել է հայազգի 11-ամյա Էլեն Ալավերդյանի կատարումը. ՎԻԴԵՈ
18:05
16 Փետրվարի 2023
«Պարոն Ազնավուրը». Ֆրանսիան Շառլ Ազնավուրի մասին պատմող առաջին գեղարվեստական ֆիլմը կնկարահանի (ՖՈՏՈ)
«Պարոն Ազնավուրը». Ֆրանսիան Շառլ Ազնավուրի մասին պատմող առաջին գեղարվեստական ֆիլմը կնկարահանի. ՖՈՏՈ
20:32
01 Փետրվարի 2023
Հայտնի է, թե ով կներկայացնի Հայաստանը «Եվրատեսիլ 2023»-ում (ՎԻԴԵՈ)
Հայտնի է, թե ով կներկայացնի Հայաստանը «Եվրատեսիլ 2023»-ում. ՎԻԴԵՈ
12:53
25 Հունվարի 2023
Ամերիկացի հայտնի ռեժիսոր Արի Աստերը «Արևադարձ» ֆիլմը ստեղծելիս ոգեշնչվել է Փարաջանովի «Նռան գույն»–ից
Ամերիկացի հայտնի ռեժիսոր Արի Աստերը «Արևադարձ» ֆիլմը ստեղծելիս ոգեշնչվել է Փարաջանովի «Նռան գույն»–ից
11:10
16 Հունվարի 2023
«Դադարեցրեց շրջափակումը». Ռոզա Լինը ելույթ է ունեցել լոսանջելեսյան հեղինակավոր փառատոնին` կոչ անելով դադարեցնել Արցախի շրջափակումը (ՎԻԴԵՈ)
Ռոզա Լինը ելույթ է ունեցել լոսանջելեսյան հեղինակավոր փառատոնին` կոչ անելով դադարեցնել Արցախի շրջափակումը. ՎԻԴԵՈ
20:55
14 Հունվարի 2023
Մահացել է ԽՍՀՄ ժողովրդական արտիստ Իննա Չուրիկովան
79 տարեկանում մահացել է ԽՍՀՄ ժողովրդական արտիստ Իննա Չուրիկովան
16:36
20 Դեկտեմբերի 2022
ԳեոՊրոՄայնինգ Գոլդը Երևանի երաժշտական քոլեջի և Արարատի արվեստի մասնագիտացված դպրոցի համագործակցության հովանավոր (ՎԻԴԵՈ)
Դեկտեմբերի 16-ը Արարատի՝ Ղազարոս Սարյանի անվան միջնակարգ մասնագիտացված դպրոցի համար պատմական էր. ՎԻԴԵՈ
21:19
11 Դեկտեմբերի 2022
Հայաստանը զբաղեցրեց 2-րդ տեղը «Մանկական Եվրատեսիլ 2022» երգի մրցույթում. հաղթող ճանաչվեց Ֆրանսիան (ՎԻԴԵՈ)
Հայաստանը զբաղեցրեց 2-րդ տեղը «Մանկական Եվրատեսիլ 2022» երգի մրցույթում. հաղթող ճանաչվեց Ֆրանսիան. ՎԻԴԵՈ