565.05
6.28
485.27
+23
Եղանակը Երևանում
Հայ
ԿԱՅԾԱԿ Պատերազմ Արցախում. բոլոր նորությունները` ռազմաճակատից (ԹԱՐՄԱՑՎՈՂ)

Լույս է տեսել Նարինե Աբգարյանի «Մանյունյա» գրքի հայերեն թարգմանությունը

15:16
08 Նոյեմբերի 2017

ԵՐԵՎԱՆ, 8 նոյեմբերի. /Նովոստի–Արմենիա/. Լույս է տեսել Նարինե Աբգարյանի «Մանյունյա» գրքի հայերեն թարգմանությունը։

Մանյունյան» պատմություն է մի ամբողջ սերնդի մանկության, Բերդում ծնված երկու ընկերուհիների՝ Նարինեի ու Մանյունյայի, խիստ ու բարի Տայի՝ Մանյունյայի տատիկի, ինչպես նաև շարունակ շիլաշփոթ իրավիճակներում հայտնվող բազմաթիվ ազգականների մասին:

Այն հասցեագրված է չափահաս մանուկներին և պատմում է այն հերոսական մարդկանց մասին, որոնք ինչ-որ կերպ հաջողացրել են մեծանալ առանց Wi-Fi–ի ու համակարգչային խաղերի։

Սոցցացերում ծնված առաջին վիպակը գրավեց «Աստրել» հրատարակչության ուշադրությունը, որն էլ կարճ ժամանակ անց հրատարակեց «Մանյունյա» ինքնակենսագրական վեպը: Քանի որ գրքի վաճառքը գերազանցեց հրատարակիչների բոլոր սպասելիքները, շուտով հայկական փոքրիկ գյուղաքաղաքում ապրող աղջիկների պատմությունն ունեցավ իր շարունակությունը: 2 տարվա ընթացքում գրքի 200 հազարից ավելի օրինակ է վաճառվել:

Մինչ հայերեն թարգմանվելը՝ վիպակը թարգմանվել է այլ լեզուներով, ինչպես ասում է վիպակի գործող անձանցից Տան՝ համադամ կերակուրը վերջում են մատուցում:

Թարգմանիչը Նարինե Գիժլարյանն է, ով նույնպես Բերդից է:

«Հիանալի թարգմանություն է, ես այդպես հայերեն չէի կարող գրել: Երբ կարդացի, ծիծաղում էի, պատկերացրեք` ինչպիսի հիմարություն, հեղինակն իր գիրքը կարդա և ծիծաղի: Բայց ես ծիծաղում էի, հատկապես, երբ գրքի երկրորդական հերոսները տեղ-տեղ բարբառով են խոսում։ Ռուսերեն, ցավոք, ես դա չէի կարող փոխանցել: Հոգիս ուրախանում է, երբ կարդում եմ «Մանյունյա»-ն հայերեն»,– նշել է գրքի հեղինակ Նարինե Աբգարյանը։

Նարինե Աբգարյանի ստեղծագործությունների հայ երկրպագուները հնարավորություն կունենան մասնակցել «Մանյունյա» գրքի հայերեն թարգմանության շնորհանդեսին և հեղինակի հետ հանդիպմանը, որը տեղի կունենա նոյեմբերի 11-ին ժամը 13:00 Երևանի պետական կամերային թատրոնում (Մաշտոցի 58):

Նարինե Աբգարյանն արժանացել է ռուսաստանյան ազգային գրականության «Տարվա ձեռագիր» մրցանակին: 2013թ. մանկական գրականությունում ունեցած ավանդի համար ստացել է «BABY-НОС» մրցանակը, որը հիմնել է Միխայիլ Պրոխորովի հիմնադրամը:

Ի դեպ, թեև Նարինեի գրքերը սիրում են փոքրիկները, բայց հեղինակը չի ընդունում այն կարծիքը, որ իր ստեղծագործությունները պատանեկան են, ասում է` գրում է 0-100 տարեկան երեխաների համար:–0–
Partners News
Partners News
ԱՌԿԱ գործակալություն
Բաժնի այլ նյութեր
12:04
25 Սեպտեմբերի 2020
«Ալեքսանդր Աբգարյան». Ստոցկայան ցույց է տվել որդուն (ՖՈՏՈ)
«Ալեքսանդր Աբգարյան». Ստոցկայան ցույց է տվել որդուն. ՖՈՏՈ
22:28
24 Սեպտեմբերի 2020
Մոսկվան կտեսնի «Դրախտի դարպասը»․ կկայանա Արցախի մասին ֆիլմի համաշխարհային պրեմիերան (ԹՐԵՅԼԵՐ)
Մոսկվայում տեղի կունենա հայտնի հայ ռեժիսոր Ջիվան Ավետիսյանի «Դրախտի դարպասը» ֆիլմի համաշխարհային պրեմիերան. ԹՐԵՅԼԵՐ
11:58
24 Սեպտեմբերի 2020
Լաս Վեգասի Փառքի ճեմուղում «վառվել է» Արման Հովհաննիսյանի աստղը (ՎԻԴԵՈ)
Լաս Վեգասի Փառքի ճեմուղում «վառվել է» Արման Հովհաննիսյանի աստղը. ՎԻԴԵՈ
13:46
21 Սեպտեմբերի 2020
Հերոս տղերք. Միհրան Ծառուկյանը, Արամեն, Արսեն Սաֆարյանը, Արամ MP3–ը, Մկրտիչ Արզումանյանն ու Արաբո Իսպիրյանը հզոր երգ են նվիրել մեր հերոսներին (ՎԻԴԵՈ)
Հերոս տղերք. Միհրան Ծառուկյանը, Արամեն, Արսեն Սաֆարյանը, Արամ MP3–ը, Մկրտիչ Արզումանյանն ու Արաբո Իսպիրյանը հզոր երգ են նվիրել մեր հերոսներին, վայելեք...ՎԻԴԵՈ
23:14
18 Սեպտեմբերի 2020
Փարաջանովի «Նռան գույնի» ոճով Լեդի Գագայի «հայկական տեսահոլովակը» ցնցում է Youtube–ը (ՎԻԴԵՈ)
Փարաջանովի «Նռան  գույնի» ոճով Լեդի Գագայի «հայկական տեսահոլովակը» ցնցում է Youtube–ը. ՎԻԴԵՈ
23:15
11 Սեպտեմբերի 2020
«Մանկական Եվրատեսիլ 2019»–ում Հայաստանը ներկայացրած Կարինա Իգնաթյանը թողարկել է նոր տեսահոլովակ (ՎԻԴԵՈ)
«Մանկական Եվրատեսիլ 2019»–ում Հայաստանը ներկայացրած Կարինա Իգնաթյանը   թողարկել է նոր տեսահոլովակ. ՎԻԴԵՈ
17:54
10 Սեպտեմբերի 2020
Ռուսական թատրոնը շուտով նոր բեմական տեխնիկա կունենա (ՖՈՏՈ)
Ռուսական թատրոնը շուտով նոր բեմական տեխնիկա կունենա. ՖՈՏՈ
15:36
05 Սեպտեմբերի 2020
Անդրանիկ Հարությունյանը մեկնաբանել է Հայաստանից արտագաղթելու մասին լուրերը (ՎԻԴԵՈ)
Անդրանիկ Հարությունյանը մեկնաբանել է Հայաստանից արտագաղթելու մասին լուրերը. ՎԻԴԵՈ
13:08
02 Սեպտեմբերի 2020
Քյավառցի պապիկի երգը. կրքոտ Շպռոտը նոր տեսանյութ է հրապարակել (ՎԻԴԵՈ)
Քյավառցի պապիկի երգը. կրքոտ Շպռոտը նոր տեսանյութ է հրապարակել. ՎԻԴԵՈ
20:10
26 Օգոստոսի 2020
Մարզահամերգային համալիրը բացառիկ ռոյալ է ձեռք բերել․ արդեն կան առաջին համերգային ծրագրի պլանները (ՖՈՏՈ, ՎԻԴԵՈ)
Ռոյալը ձեռք է բերվել ՀՀ կառավարության աջակցությամբ երաժշտական գործիքների արտադրության ոլորտում առաջատար ընկերությունից գործարանից․ ՖՈՏՈ․ ՎԻԴԵՈ
12:52
23 Օգոստոսի 2020
Վերջին հնարավորություն և երկար հերթեր. Երևանում վերաբացվել է «Դալի և Պիկասո» ցուցահանդեսը (ՎԻԴԵՈ)
Վերջին հնարավորություն. Երևանում «Դալի և Պիկասո» ցուցահանդեսը դիտել ցանկացողները մի քանի մետրանոց հերթեր են գոյացրել. ՎԻԴԵՈ
16:15
22 Օգոստոսի 2020
Օշականի Սուրբ Մեսրոպ Մաշտոց եկեղեցում 20-րդ դարի արժեքավոր որմնանկար է վերականգնվել (ՖՈՏՈ, ՎԻԴԵՈ)
ՀՀ Նախագահ Արմեն Սարգսյանի աջակցությամբ վերականգնվել է Օշականի Սուրբ Մեսրոպ Մաշտոց եկեղեցու «Փառք հայ գրի և դպրության» որմնանկարը. ՖՈՏՈ, ՎԻԴԵՈ