ԵՐԵՎԱՆ, 3 մարտի. /Նովոստի–Արմենիա/. Ռուսաստանի վաստակավոր դերասանուհի Նատալյա Կրաչկովսկայան մահացել է Մոսկվայի հիվանդանոցներից մեկում, նա 78 տարեկան էր, Ինտերֆաքսին հայտնել են Մոսկվայի առողջապահության դեպարտամենտի մամուլի ծառայությունից։
«Կրաչկովսկայան մահացել է հինգշաբթի առավոտյան Առաջին քաղաքային հիվանդանոցում», – ասել է մամուլի ծառայության աշխատակիցը։
Դերասանուհին կիրակի տեղափոխվել էր հիվանդանոց` «սրտամկանի ինֆարկտ» ախտորոշմամբ։–0–