415.24
4.83
386.52
+13
Եղանակը Երևանում
Հայ

Կինոյի տոն Երևանում. մեկնարկեց «Ոսկե ծիրան» հոբելյանական կինոփառատոնը

23:30
08 Հուլիսի 2018

ԵՐԵՎԱՆ, 8 հուլիսի./Նովոստի–Արմենիա/. Այսօր` հուլիսի 8–ին, Արամ Խաչատրյանի անվան համերգասրահում տեղի ունեցավ «Ոսկե ծիրան» հոբելյանական XV միջազգային կինոփառատոնի բացման արարողությունը։ 

Ինչպես հայտարարեց ՀՀ մշակույթի նախարար Լիլիթ Մակունցը, 15 տարվա ընթացքում «Ոսկե ծիրանը» արժանի տեղ է զբաղեցրել միջազգային փառատոնների շրջանում, ինչի մասին վկայում է փառատոնի հյուրերի, մասնակիցների և ֆիլմերի թիվը։ 

««Ոսկե ծիրանն» անցել է երկար, բարդ, բայց բեղմնավոր ճանապարհ», – նշեց Մակունցն ու ընդգծեց, որ փառատոնը հնարավորություն ընձեռեց աշխարհին ներկայացնելու Հայաստանն ու հայկական կինոն, իսկ հայ հասարակությանը`ծանոթանալ համաշխարհային կինեմատոգրաֆի նորույթներին։

Կինոփառատոնի բացման արարողությանը ներկա էին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ու նախագահ Արմեն Սարգսյանը, ինչպես նաև մշակույթի, քաղաքականության գործիչներ, օտարերկրյա դիվանագետները։

Կինոփառատոնի ժյուրին

Խաղարկային ֆիլմերի ժյուրիի նախագահն է իրանցի կինոռեժիսոր, սցենարիստ ու պրոդյուսեր, «Ոսկե արջ», «Ոսկե գլոբուս» մրցանակների դափնեկիր, օսկարակիր Ասղար Ֆարհադին։

Վավերագրական ֆիլմերի ժյուրիի կազմը գլխավորում է հայտնի ռեժիսոր–վավերագիր Չժաո Լյանը (Չինաստան)։ 

Կինոփառատոնի մասնակիցներն ու ծրագրերը

Կինոփառատոնի «Հայկական համայնապատկեր» մրցութային ծրագրի շրջանակում կցուցադրվի 9 երկիր ներկայացնող 27 ֆիլմ։ Միջազգային կինեմատոգրաֆը կներկայացնեն 110 ֆիլմեր։

Փառատոնի շրջանակում իրենց բացառիկ ծրագրերը կներկայացնեն ՀՀ–ում Ֆրանսիայի, Բուլղարիայի, Շվեդիայի և Գերմանիայի դեսպանատները։ Ֆրանսիայի դեսպանատան աջակցությամբ կներկայացվի 15 ֆիլմից բաղկացած «Ֆրանկոֆոն երկրների կինո» ծրագիրը, որը կմեկնարկի հուլիսի 10–ին ռեժիսոր Վալերի Մասադյանի «Միլա» ֆիլմի ցուցադրմամբ։

ՀՀ–ում Շվեդիայի դեսպանատունը մեծ աջակցություն է ցուցաբերել շվեդ ռեժիսոր Ինգմար Բերգմանի 100–ամյակին նվիրված հոբելյանական հանդիսությունների ծրագրի կազմակերպմանը։ Կկազմակերպվի Բերգմանի ֆիլմերի հետահայաց ցուցադրություն։

Բուլղարական կինեմատոգրաֆը կներկայացնի Իլիյան Ջևելեկովի «Ամենագոն» (Omnipresent) և Կոստանդին Բոնևի «Բնաջնջում» ֆիլմերը։

Այս տարի գերմանական ֆիլմերը կընդգրկվեն «Պատրաստված է Գերմանիայում» (("Hergestellt in Deutschland") ծրագրում (5 ֆիլմ)։

Նոր աստղեր և հյուրեր

Հոբելյանական կինոփառատոնի պատվավոր հյուրերն են հայտնի կինոռեժիսորներ Դարեն Արոնոֆսկին, Ջանֆրանկո Ռոզին, Ուլրիխ Զայդլին և Շոն Բեյքերը։

Փառատոնի շրջանակում հուլիսի 9–ին Շառն Ազնավուրի հրապարակում կհայտնվեն երեք հռչակավոր հայ կինոգործիչների` ռեժիսորներ Ալբերտ Մկրտչյանի, Արա Վահունու և Ներսես Հովհաննիսյանի աստղերը։–0–

Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-յան ալիքում

Partners News
Ամենակարդացվող
ԱՌԿԱ գործակալություն
Բաժնի այլ նյութեր
03:18
14 Մայիսի 2023
Հայաստանը զբաղեցրեց 14-րդ տեղը «Եվրատեսիլ 2023»-ում, հաղթեց Շվեդիան (ՎԻԴԵՈ)
Հայաստանը զբաղեցրեց 14-րդ տեղը «Եվրատեսիլ 2023»-ում, հաղթեց Շվեդիան. ՎԻԴԵՈ
00:40
14 Մայիսի 2023
Brunette-ը փայլեց «Եվրատեսիլ 2023»-ի եզրափակչում (ՎԻԴԵՈ)
Brunette-ը փայլեց «Եվրատեսիլ 2023»-ի եզրափակչում. ՎԻԴԵՈ
15:17
12 Մայիսի 2023
Դիանա Արբենինան և «Ночные Снайперы» խումբը Երևանում կներկայացնեն «Авиарежим» նոր շոու ծրագիրը
Դիանա Արբենինան և «Ночные Снайперы» խումբը գալիս են Երևան
14:25
12 Մայիսի 2023
Brunette–ը խոսել է իր ելույթի անակնկալի և երգի ուղերձի մասին
«Եվրատեսիլ 2023»–ում հայաստանյան պատվիրակ Brunette–ը խոսել է իր ելույթի անակնկալի և երգի ուղերձի մասին
12:12
12 Մայիսի 2023
Հայտնի է, թե որ համարի ներքո հանդես կգա Brunette–ը «Եվրատեսիլ 2023»–ի եզրափակչում
Հայտնի է, թե որ համարի ներքո հանդես կգա Brunette–ը «Եվրատեսիլ 2023»–ի եզրափակչում
01:09
12 Մայիսի 2023
Հայաստանը դուրս եկավ «Եվրատեսիլ 2023»-ի եզրափակիչ (ՎԻԴԵՈ)
Եվրատեսիլ 2023»-ին Հայաստանը ներկայացնող Brunette-ը, երկրորդ կիսաեզրափակչի քվեարկության արդյունքում, դուրս եկավ մրցույթի եզրափակիչ. ՎԻԴԵՈ
23:17
11 Մայիսի 2023
Հայաստանը ներկայացնող Brunette-ը փայլուն ելույթ ունեցավ «Եվրատեսիլ 2023» երկրորդ կիսաեզրափակչում (ՎԻԴԵՈ)
Հայաստանը ներկայացնող Brunette-ը փայլուն ելույթ ունեցավ «Եվրատեսիլ 2023» երկրորդ կիսաեզրափակչում. ՎԻԴԵՈ
11:08
10 Մայիսի 2023
Հայտնի են «Եվրատեսիլ 2023»–ի առաջին կիսաեզրափակիչը հաղթահարած 10 երկրները (ՖՈՏՈ)
Հայտնի են «Եվրատեսիլ 2023»–ի առաջին կիսաեզրափակիչը հաղթահարած 10 երկրները. ՖՈՏՈ
10:56
08 Մայիսի 2023
Brunette–ը փայլում է Եվրատեսիլի փիրուզագույն գորգին. նրա հագուստի ոգեշնչման աղբյուրը «Մայր Հայաստանն է» (ՎԻԴԵՈ)
Brunette–ի հագուստի ոգեշնչման աղբյուրը Երևանի ամենահայտնի հուշարձաններից մեկն է` «Մայր Հայաստանը»: Այն խորհրդանշում է հայ կանանց ուժը և գեղեցկությունը. ՎԻԴԵՈ
10:57
14 Ապրիլի 2023
Թանգարանների այցելությունը մինչև 12 տարեկան երեխաների համար կլինի անվճար. նախարար
Թանգարանների այցելությունը մինչև 12 տարեկան երեխաների համար կլինի անվճար
16:37
10 Ապրիլի 2023
Հայուհիները ցնցում են. Brunette–ն ու «Եվրատեսիլին» Վրաստանը ներկայացնող Iru–ն միասին պարել են (ՎԻԴԵՈ)
Հայուհիները ցնցում են. Brunette–ն ու «Եվրատեսիլին» Վրաստանը ներկայացնող Iru–ն միասին պարել են. ՎԻԴԵՈ
11:56
10 Ապրիլի 2023
Brunette –ը գերում է Եվրոպան. Մադրիդում կայացել է Brunette–ի առաջին կենդանի ելույթը (ՎԻԴԵՈ)
«Եվրատեսիլ 2023»-ում Հայաստանը ներկայացնող երգչուհի Brunette–ն առաջին անգամ կենդանի ձայնով կատարել է իր «Future Lover» երգը. ՎԻԴԵՈ