ԵՐԵՎԱՆ, 7 հուլիսի. /Նովոստի–Արմենիա/. Իվան Այվազովսկու 200–ամյակին նվիրված ցուցահանդես կբացվի Տրետյակովյան պատկերասրահում հուլիսի 29–ին։
«Մասշտաբային ցուցահանդեսում ընդգրկված են ռուսական և օտարերկրյա 17 թանգարանների 120 լավագույն ստեղծագործությունները, մեծահասակների և երեխաների համար նախատեսված մշակութային–կրթական ծրագիր և այլն», – նշվում է պատկերասրահի Facebook–յան պաշտոնական էջում։
Հաղորդագրության մեջ նաև նշվում է, որ Տրետյակովյան պատկերասրահն առաջին անգամ գործարկում է տոմսերի նախնական, առցանց վաճառք։–0–
Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-յան ալիքում