ԵՐԵՎԱՆ, 15 մայիսի. /Նովոստի–Արմենիա/. «Եվրատեսիլ –2016» երգի միջազգային մրցույթում Հայաստանը ներկայացնող Իվետա Մուկուչյանը զբաղեցրեց 7–րդ տեղը «Եվրատեսիլ 2016» մրցույթում` հավաքելով 249 միավոր։
Երգչուհին ներկայացրեց բացառիկ շոու` գրաֆիկական, թվային և լուսային էֆեկտների կիրառմամբ։ Այս տարի ներկայացվեց «մոնտաժային» ներկայացում, այսինքն` ելույթը հանդիսատեսին հիշեցրեց տեսահոլովակ ուղիղ եթերում։–0–