ԵՐԵՎԱՆ, 29 մարտի. /Նովոստի–Արմենիա/. Ռուս հեռուստահաղորդավար և շոումեն Մաքսիմ Գալկինը շտապ տեղափոխվել է հիվանդանոց, հաղորդում է gazeta.ru–ն` հղում անելով LifeNews–ին։
Արտիստը տեղափոխվել է Մոսկվայի էլիտար կլինիկաներից մեկը։
Նշվում է, որ նա իրեն վատ է գգացել երկուշաբթի լույս երեքշաբթի գիշերը, նրան անհանգստացրել են ցավերը որովայնի շրջանում։
Ըստ հրատարակության աղբյուրների` նախնական ախտորոշումը կույր աղու բորբոքում է։ –0–