530.17
7.45
476.34
+20
Եղանակը Երևանում
Հայ

Հայտնի են «Ոսկե ծիրան 2017» կինոփառատոնի հաղթողները (ՖՈՏՈ)

11:00
16 Հուլիսի 2017

ԵՐԵՎԱՆ, 16 հուլիսի. /Նովոստի–Արմենիա/. «Ոսկե» և «արծաթե» ծիրանների, ինչպես նաև «Ոսկե ծիրան» XIV միջազգային կինոփառատոնի այլ պատվավոր մրցանակների հանձնման հանդիսավոր արարողությունը տեղի է ունեցել շաբաթ օրը Երևանում։

«Ոսկե ծիրան» կինոփառատոնը մեկնարկել է Երևանում հուլիսի 9–ին։ ՀՀ մշակույթի նախարար Արմեն Ամիրյանի խոսքով, այս մի քանի օրերի ընթացքում հանդիսատեսը դարձավ իսկական կինոհրավառության ականատեսը։

Եվ այսպես...

Փառատոնի գլխավոր մրցանակին՝ «Ոսկե Ծիրանին», միջազգային խաղարկային մրցույթում արժանացավ  Հնդկաստանը ներկայացնող ռեժիսոր Սանալ Կումար Սասիդհարանի «Ցանկալի Դուրգան»։

Золотой абрикос

«Արծաթե ծիրանին» արժանացավ բրազիլացի ռեժիսոր Ժուան Դումանսի «Արաբիա» ժապավենը, իսկ «Ժյուրիի հատուկ հիշատակում» անվանակարգում հաղթեց «Վեսթերն» ժապավենը (ռեժ.Վալեսկա Գրիզեբախ (Գերմանիա /Բուլղարիա/Ավստրիա)):

«Միջազգային վավերագրական կինո» անվանակարգում ժյուրին մրցանակը շնորհեց  «Ուրվականների որս» ժապավենին (ռեժ. Ռաեդ Անդոնի (Ֆրանսիա/Պաղեստին/Շվեյցարիա/Քաթար)): Իսկ նույն անվանակարգում «Արծաթե ծիրանին» արժանացավ «Դերդո մայրիկը և ընկուզենին» (ռեժ. Սերդար Օնալ (Թուրքիա/Հայաստան)): «Ժյուրիի հատուկ հիշատակում» անվանակարգում հաղթեց «Գյուղացիներ» ֆիլմը (ռեժ. Ցվետան Դրագնև (Բուլղարիա)):

Золотой абрикос

«Հայկական համայնապատկեր» մրցութային ծրագրի ժյուրին, որին շրջանակում ներկայացված էին հայ ռեժիսորների ֆիլմերը, ընտրեց հաղթողներին խաղարկային և վավերագրական կինոյի, ինչպես նաև կարճամետրաժ կինոյի կատեգորիաներում։

Золотой абрикос

Եվ այսպես, լավագույն խաղարկային ֆիլմ ճանաչվեց ռեժիսոր Քրիս Ավետիսյանի «Դոնալդը լաց եղավ» ֆիլմը, որն արժանացավ Հրանտ Մաթևոսյանի անվան մրցանակին լավագույն սցենարի համար, լավագույն վավերագրական ֆիլմ ճանաչվեց ռեժիսոր Աշոտ Մկրտչյանի «Ձյուն կար» ժապավենը, իսկ լավագույն կարճամետրաժ ֆիլմ ճանաչվեց ռեժիսոր Էրիկ Շահինյանի «Ջրի երեսին մնալ» ֆիլմը։

FIPRESCI ժյուրիի մրցանակին արժանացավ իրանցի ռեժիսոր Մոհամադ Ռասուլոֆի «Անկաշառը» ֆիլմը։

Ժյուրիի հատուկ հիշատակում դերակատարման համար  մրցանակին արժանացավ Սամվել Թադևոսյանը «Կյանք ու կռիվ» ֆիլմի համար  (ռեժ. Մհեր Մկրտչյան (Հայաստան))։

Золотой абрикос

«Ոսկե ծիրան» կինոփառատոնն անցկացվում էր «Մշակույթների և քաղաքակրթությունների խաչմերուկ» նշանաբանի ներքո։

«Նովոստի–Արմենիա» գործակալությունը փառատոնի ինֆորմացիոն հովանավորն է։–0–


Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
14:23
18 Հոկտեմբերի 2019
Գորան Բրեգովիչի համերգը տեղափոխվում է. գնված տոմսերն ուժի մեջ են (ՎԻԴԵՈ)
Այսօր` հոկտեմբերի 18-ին, վրա նախատեսված Գորան Բրեգովիչի համերգը տեղափոխվում է:
11:51
18 Հոկտեմբերի 2019
Գորան Բրեգովիչն ամանորյա անակնկալ կմատուցի Երևանի բնակիչներին
Սերբ հայտնի երաժիշտ Գորան Բրեգովիչն ամանորի անակնկալ կմատուցի Երևանի բնակիչներին։
16:40
09 Հոկտեմբերի 2019
System of a Down–ը համերգ կտա Երևանում. Սերժ Թանկյան
System of a Down հայտնի ռոք խմբի մենակատար Սերժ Թանկյանը հայտարարեց Երևանում կայանալիք համերգի մասին։
15:19
07 Հոկտեմբերի 2019
Փոքրիկ թավջութակահարուհին. 8–ամյա Լիանա Ուլիխանյանը փայլել է «Лучше всех!» շոուի ժամանակ (ՎԻԴԵՈ)
8–ամյա թավջութակահարուհի Լիանա Ուլիխանյանը կիրակի փայլել է «Лучше всех!» շոուի ժամանակ։
23:00
06 Հոկտեմբերի 2019
Աշխարհահռչակ երաժիշտ Արմին վան Բյուրենը` Երևանում. զբոսանք և նվերներ (ՖՈՏՈ)
Աշխարհահռչակ դիջեյ և երաժշտական պրոդյուսեր Արմին վան Բյուրենը ժամանել է Երևան:
10:45
16 Սեպտեմբերի 2019
Հայտնի է, թե ով կներկայացնի Հայաստանը «Մանկական Եվրատեսիլ 2019»–ում (ՖՈՏՈ, ՎԻԴԵՈ)
Հայտնի է «Մանկական Եվրատեսիլ 2019»–ում Հայաստանը ներկայացնող մասնակցի անունը։
16:37
29 Օգոստոսի 2019
Փաշինյան. «Հայաստանում մշակույթն ու արվեստը պետք է վաստակեն, այլ ոչ «վիզ ծռեն» բարերարների առջև»
Հայաստանի կառավարությունը որոշում է կայացրել Հայաստանի պետական ազգային ակադեմիական երգչախմբին 57.8 մլն դրամ հատկացնել։
21:01
28 Օգոստոսի 2019
Մարտիրոսյանն ու Գալուստյանը ներկայացրել են «Чача Вдвоем» զուգերգի առաջին տեսահոլովակը (ՎԻԴԵՈ)
Հայտնի հումորիստներ Գարիկ Մարտիրոսյանն ու Միխայիլ Գալուստյանը ներկայացրել են «Чача Вдвоем» զուգերգի առաջին տեսահոլովակը։
18:46
22 Օգոստոսի 2019
Աշխարհահռչակ Jamiroquai–ը ելույթ կունենա Հայաստանում (ՎԻԴԵՈ)
Jamiroquai բրիտանական հայտնի ջազ–ֆանկ խմբի ներկայացուցիչներն առաջին անգամ ելույթ կունենան Երևանում։
11:59
19 Օգոստոսի 2019
Աշխարհահռչակ Արմին Վան Բյուրենը հանդես կգա Երևանի Հանրապետության հրապարակում (ՎԻԴԵՈ)
Աշխարհահռչակ դիջեյ և երաժշտական պրոդյուսեր Արմին Վան Բյուրենը հանդես կգա Երևանի Հանրապետության հրապարակում:
13:29
15 Օգոստոսի 2019
Մահացել է հայտնի ջազ երգչուհի Մարիամ Մերաբովայի ամուսինն` Արմեն Մերաբովը
Կյանքից հեռացել է հայտնի ջազ երգչուհի Մարիամ Մերաբովայի ամուսինը` տաղանդավոր ջազային կոմպոզիտոր, դաշնակահար Արմեն Մերաբովը։
14:59
26 Հուլիսի 2019
Միխայիլ Շիրվինդտը ամուսնալուծվել և եկել է Հայաստան (ՎԻԴԵՈ)
Հայտնի ռուս հաղորդավար, պրոդյուսեր և բլոգեր Միխայիլ Շիրվանդտը` հաստատելով ամուսնալուծության լուրերը, լքել է Մոսկվան և հիմա ուսումնասիրում է Հայաստանը: