526.33
7.47
477.22
-1
Եղանակը Երևանում
Հայ

Հայտնի են «Օսկարի» 90–րդ մրցանակաբաշխության հաղթողները

11:44
05 Մարտի 2018

ԵՐԵՎԱՆ, 5 մարտի. /Նովոստի–Արմենիա/. Լոս Անջելեսում կայացավ «Օսկարի» 90–րդ մրցանակաբաշխության արարողությունը։

Արարողությունը երկրորդ տարին անընդմեջ վարում էր կատակերգու Ջիմմի Քիմելը։ Նա սկսեց արարողությունը նախորդ տարվա միջադեպի մասին կատակով, երբ «Լավագույն ֆիլմ» անվանակարգի հաղթողներին հայտարարող դերասանները շփոթել էին ծրարները, գրում է lenta.ru–ն։

Եվ այսպես, «Լավագույն ֆիլմ» անվանակարգում հաղթող ճանաչվեց Գիլյերմո դել Տորոյի «Ջրի ձևը» ֆիլմը։ «Լավագույն ռեժիսոր» անվանակարգում հաղթեց Գիլյերմո դել Տորոն («Ջրի ձևը»)։

2–րդ պլանի լավագույն դերասանուհի ճանաչվեց Էլիսոն Ջենին «Տոնյան ընդդեմ բոլորի» ֆիլմի համար։ «2–րդ պլանի լավագույն դերասան» անվանակարգում հաղթեց Սեմ Ռոքուելը «Երեք գովազդային վահանակ Էբինգի սահմանին, Միսուրի» ֆիլմի համար։

«Լավագույն ադապտացված սցենար» անվանակարգում հաղթեց Ջեյմս Այվորին («Անվանիր ինձ քո անունով»), «Լավագույն օրիգինալ սցենար» անվանակարգում` Ջորդան Փիլը («Դու′րս այստեղից»)։

Լավագույն դերասանուհի ճանաչվեց Ֆրենսիս Մքդորմենդը («Երեք գովազդային վահանակ Էբինգի սահմանին, Միսուրի»)։ «Լավագույն դերասան» անվանակարգում հաղթող ճանաչվեց Գարի Օլդմենը «Մութ ժամանակներ» ֆիլմի համար։

«Լավագույն վավերագրական ֆիլմ» անվանակարգում «Օսկարի» արժանացավ «Իկարուս» (Icarus) ամերիկյան նախագիծը, որը նվիրված է Ռուսաստանում առաջացած դոպինգային սկանդալին։

«Լավագույն օտարերկրյա ֆիլմ» անվանակարգում հաղթեց Սեբաստյան Լելիոյի «Ֆանտաստիկ կին» ֆիլմը (Չիլի)։–0–


Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
10:40
09 Նոյեմբերի 2019
Դուդուկի հնչյունների ներքո. 18–ամյա Իննա Սայադյանը հայկական ժողովրդական երգով ցնցեց ռուսական «Ձայնը» շոուի ժյուրիին (ՎԻԴԵՈ)
Փշաքաղվելու չափ գեղեցիկ. 18–ամյա Իննա Սայադյանը հայկական ժողովրդական երգով ցնցեց ռուսական «Ձայնը» շոուի ժյուրիին։
13:08
07 Նոյեմբերի 2019
Ջազ–ֆանկի արքան Երևանում. Jamiroquai–ի երաժիշտները «պայթեցրեցին» դահլիճը (ՎԻԴԵՈ)
Ջազ–ֆանկի արքան Երևանում. Jamiroquai–ի երաժիշտները «պայթեցրեցին» դահլիճը։
14:30
06 Նոյեմբերի 2019
Էնրիկե Իգլեսիասը, հնարավոր է, հաջորդ տարի գա Հայաստան
Էնրիկե Իգլեսիասը, հնարավոր է, հաջորդ տարի գա Հայաստան:
15:55
01 Նոյեմբերի 2019
«Ջոկերը» կառաջադրվի «Օսկար 2020»–ի գրեթե բոլոր անվանակարգերում
Ստուդիան կփորձի հաղթանակի հասնել նաև բոլոր տեխնիկական անվանակարգերում
14:02
28 Հոկտեմբերի 2019
Մաքսիմ Ֆադեևի մոտ սրտի նոպա է գրանցվել
Մաքս Ֆադեևի մոտ սրտի նոպա է ախտորոշվել։
11:22
28 Հոկտեմբերի 2019
Հերթական սկանդալը «Ձայնը» շոուում. մասնակիցը հրաժարվել է սեղմել Սյուտկինի ձեռքը (ՎԻԴԵՈ)
Հերթական սկանդալը «Ձայնը» շոուում. մասնակիցը հրաժարվել է սեղմել Սյուտկինի ձեռքը:
11:00
27 Հոկտեմբերի 2019
Պատմական հերոսներին փոխարինում են սեռափոխվածները. ռեժիսոր Դավիթ Սահակյանցը մտահոգված է իշխանության մշակութային քաղաքականությամբ
Պատմական հերոսներին փոխարինում են սեռափոխվածները. ռեժիսոր Դավիթ Սահակյանցը մտահոգված է իշխանության մշակութային քաղաքականությամբ:
23:13
25 Հոկտեմբերի 2019
Փաշինյանը Մոսկվայում հանդիպել է Արմեն Ջիգարխանյանին ու հրավիրել նրան հայրենիք (ՎԻԴԵՈ)
Վարչապետը նաև նշեց, որ կհանձնարարի նախարարությանը զբաղվել թատրոնի հյուրախաղերի հարցով։
17:36
25 Հոկտեմբերի 2019
Ռուսաստանում ֆիլմ կցուցադրվի Գարեգին Նժդեհի մասին
Ֆիլմը պատմում է նշանավոր հայ քաղաքական և ռազմական գործիչ Գարեգին Նժդեհի մասին:
13:48
20 Հոկտեմբերի 2019
Հայ լեգենդների երեկո Ուրգանտի մոտ. Մարտիրոսյանը պատմել է նախագահի հետ լուսանկարի և նոր շոուի մասին (ՎԻԴԵՈ)
Ռուսաստանաբնակ շոումեն և stand-up վարող Գարիկ Մարտիրոսյանը և մարմնամարզության չեմպիոն Արթուր Դալալոյանը հյուրընկալվել են «Вечерний Ургант» շոուում:
14:23
18 Հոկտեմբերի 2019
Գորան Բրեգովիչի համերգը տեղափոխվում է. գնված տոմսերն ուժի մեջ են (ՎԻԴԵՈ)
Այսօր` հոկտեմբերի 18-ին, վրա նախատեսված Գորան Բրեգովիչի համերգը տեղափոխվում է: