ԵՐԵՎԱՆ, 3 դեկտեմբերի. /Նովոստի–Արմենիա/. Հայտնի դերասան, հեռուստահաղորդավար և պրոդյուսեր Հրանտ Թոխատյանը պապիկ է դարձել։
«Պապիկ եմ դարձել...տղայա!!!!», – երեք լեզվով (հայերեն, ռուսերեն և անգլերեն) նման խանդավառ գրառում է կատարել դերասանը Facebook–յան իր էջում։
Նորածնին անվանակոչել են Հրանտ, այսպիսով նա դարձել է իր հայտնի պապիկի անվանակիցը։
Հրանտ Թոխատյանը թատրոնի և կինոյի դերասան է, Հայաստանի ժողովրդական արտիստ (2015), «Շարմ Հոլդինգ» պրոդյուսերական ընկերության տնօրեն, «Հայկական վեկտոր» մշակութային հիմնադրամի նախագահ։]
Հրանտ Թոխատյանն ունի երեք երեխա` երկու որդի նախորդ կնոջից` դերասանուհի Իրինա Դանիելյանից և մեկ դուստր ներկա կնոջից` Լուիզա Ներսիսյանից։–0–