ԵՐԵՎԱՆ, 28 սեպտեմբերի. /Նովոստի Արմենիա/. Հայ ռեժիսոր Անահիտ Աբադիի «Եվա» դրաման Հայաստանի ազգային կինոակադեմիայի կողմից առաջադրվել է Օսկարի կոմիտեի դիտարկմանը, հայտնում է «Ոսկե ծիրան» կինոփառատոնի մամուլի ծառայությունը։
Հայաստանի կողմից ներկայացված դրաման կդիտարկվի «Լավագույն օտարալեզու ֆիլմ» անվանակարգում։ Կինոնկարը դրամատիկ պատմություն է մի կնոջ մասին, ով ուզում է մոռանալ տարիներ առաջ իր կյանքում տեղի ունեցած մութ ու ծանր պատմությունը։ Գլխավոր դերասան Եվան դստեր հետ հեռանում է Երևանից, հաստատվում է Արցախում՝ ծանոթների մոտ։ Սակայն, անցյալը ամենուր հետապնդում է նրան:
Загружается новость ... "Лево"
Հայալեզու ֆիլմը Հայաստանի և Իրանի համատեղ արտադրության արդյունք է: Կինոնկարը նկարահանվել է «Հայաստանի ազգային կինոկենտրոնի» և «Ֆարաբի կինոյի հիմնադրամ»-ի ֆինանսական աջակցությամբ: Օսկարի 90-ական պարգևատրման արարողությունը տեղի կունենա 2018 թվականի մարտի 4–ին «Դոլբի» թատրոնում։
Կինոնկարում նկարահանվել են Նարինե Գրիգորյանը, Շանթ Հարությունյանը, Մարջան Ավետիսյանը, Ռոզի Ավետիսյանը, Սերգեյ Թովմասյանը, Վրեժ Քասունին, Տիգրան Դավթյանը, Նանոր Պետրոսյանը, Էլենա Ադամյանը, Մարատ Դավթյանը և ուրիշներ։ –0-