Հայտնի է տարվա լավագույն ֆիլմը

18.11.2018, 20:37
Time ամսագիրը կազմել է 2018 թ.-ի լավագույն ֆիլմերի տասնյակը:
Հայտնի է տարվա լավագույն ֆիլմը

ԵՐԵՎԱՆ, 18 նոյեմբերի. /Նովոստի-Արմենիա/. Time ամսագիրը կազմել է 2018 թ.-ի լավագույն ֆիլմերի տասնյակը: Ինչպես հայտնում է Lenta.ru-ն, առաջատարն է Ալֆոնսո Կուարոնի «Ռոմա» ֆիլմը:

Սև ու սպիտակ ֆիլմը պատմում է հարուստ ընտանիքի մասին, որոնց տանը Մեխիկոյում 1970 թ.-ի սկզբին աշխատում է սպասավորուհի Կլեոն: Ֆիլմը ստացել է «Ոսկե առյուծ» մրցանակ` որպես Վենետիկի փառատոնի լավագույն ֆիլմ:

Երկրորդ հորիզոնականում է «Կլինես իմ հարևանը» վավեգրական ֆիլմը` նվիրված ամերիկացի դերասան Ֆրեդ Ռոջերսին: Երրորդ հորիզոնականում է «Քահանայի նոթատետրը»: Ֆիլմը պատմում է քահանայի մասին, ով ուրիշների խնդիրների պատճառով սկսել է խմել:-0-