525.85
7.42
476.44
+6
Եղանակը Երևանում
Հայ

Դմիտրի Նագիևը չի բացառել, որ կլքի «Ձայնը.երեխաներ» շոուն

16:48
30 Ապրիլի 2019

ԵՐԵՎԱՆ, 30 ապրիլի. /Նովոստի-Արմենիա/. Ռուս դերասան, ռուսական Առաջին ալիքի «Ձայնը.երեխաներ» շոուի հաղորդավար Դմիտրի Նագիևը չի բացառել, որ կհրաժարվի մասնակցել նախագծին:

Նա հանդես է եկել նման հայատարարությամբ «Ձայնը.երեխաներ» եզրափակչում Միկելլա Աբրամովայի հաղթանակի հետ կապված սկանդալից հետո, հայտնում է «360» հեռուստաընկերության կայքը:

Նա նշել է, որ ուրիշների նման նա նույնպես կարդացել է, որ ձեռնարկություններ նամակներ էին ուղարկվում, որոնցում աշխատողներին կոչ էր արվում քվեարկել Աբրամովայի օգտին:

«Սակայն ես միջնորդ դատավոր չեմ և չեմ կարող պնդել, որ դա քվեարկության կանոնների խախտում է: Ինչպես և դուք, ես նույնպես որոշակի տարակուսանքի մեջ եմ», - ընդգծել է Նագիևը:

Загружается новость ... "Право"

Միաժամանակ նա սատարել է Առաջին ալիքի գլխվոր տնօրեն Կոնստանտին Էրնստի գաղափարին, ով առաջարկել է անհրաժեշտության դեպքում փոխել եզրափակչի մասնակիցների օգտին տրվող ձայների հաշվարկման եղանակը:

Նա պարզաբանել է, որ եթե հետագայում փորձեր արվեն բացառել ամբողջ ձերնարկություններով այս կամ այն մասնակցի օգտին քվեարկելու հնարավորությունները, ապա նա մեծ հաճույքով կշարունակի վարել նման նախագծեր:

«Եթե հարցականի տակ դրվի հեռուստաալիքի կամ իմ համբավը, ապա մեծ կասկածներ ունեմ նման հաղորդումներում իմ մասնակցության վերաբերյալ», - եզրափակել է Նագիևը:

«Ձայնը.երեխաներ» շոուի հաղթողի օգտին քվեարկությունից հետո Առաջին ալիքը դիմել է Group-IB ընկերության կիբերանվտանգության մասնագետներին` անբարեխիղճ մրցակցության փորձերը բացահայտելու համար:

Ինչպես «360»-ին հայտնել է Group-IB ընկերության տնօրեն Իլյա Սաչկովը, ձայների կեղծումը բացահայտելուն ուղղված միջոցառումները կտևեն մոտ մեկ ամիս:

«Ձայնը.երեխաներ» շոուի եզրափակչի շուրջ սկանդալն առաջացել է երգչուհի Ալսուի դստեր` Միկելլա Աբրամովայի հաղթանակից հետո: Ըստ SMS քվեարկության արդյունքների, նա հավաքել է ձայների 56,5%-ը:

Շատերը նման արդյոնքները ոչ ազնիվ են համարել, քանի որ ի սկզբանե աղջիկը չէր անցնում եզրափակիչ փուլ: Նա անցել է լրացուցիչ փուլի շնորհիվ: Առաջին ալիքը հայտարարել է, որ կստուգի քվեարկության արդյունքները:-0-


Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
16:40
09 Հոկտեմբերի 2019
System of a Down–ը համերգ կտա Երևանում. Սերժ Թանկյան
System of a Down հայտնի ռոք խմբի մենակատար Սերժ Թանկյանը հայտարարեց Երևանում կայանալիք համերգի մասին։
15:19
07 Հոկտեմբերի 2019
Փոքրիկ թավջութակահարուհին. 8–ամյա Լիանա Ուլիխանյանը փայլել է «Лучше всех!» շոուի ժամանակ (ՎԻԴԵՈ)
8–ամյա թավջութակահարուհի Լիանա Ուլիխանյանը կիրակի փայլել է «Лучше всех!» շոուի ժամանակ։
23:00
06 Հոկտեմբերի 2019
Աշխարհահռչակ երաժիշտ Արմին վան Բյուրենը` Երևանում. զբոսանք և նվերներ (ՖՈՏՈ)
Աշխարհահռչակ դիջեյ և երաժշտական պրոդյուսեր Արմին վան Բյուրենը ժամանել է Երևան:
10:45
16 Սեպտեմբերի 2019
Հայտնի է, թե ով կներկայացնի Հայաստանը «Մանկական Եվրատեսիլ 2019»–ում (ՖՈՏՈ, ՎԻԴԵՈ)
Հայտնի է «Մանկական Եվրատեսիլ 2019»–ում Հայաստանը ներկայացնող մասնակցի անունը։
16:37
29 Օգոստոսի 2019
Փաշինյան. «Հայաստանում մշակույթն ու արվեստը պետք է վաստակեն, այլ ոչ «վիզ ծռեն» բարերարների առջև»
Հայաստանի կառավարությունը որոշում է կայացրել Հայաստանի պետական ազգային ակադեմիական երգչախմբին 57.8 մլն դրամ հատկացնել։
21:01
28 Օգոստոսի 2019
Մարտիրոսյանն ու Գալուստյանը ներկայացրել են «Чача Вдвоем» զուգերգի առաջին տեսահոլովակը (ՎԻԴԵՈ)
Հայտնի հումորիստներ Գարիկ Մարտիրոսյանն ու Միխայիլ Գալուստյանը ներկայացրել են «Чача Вдвоем» զուգերգի առաջին տեսահոլովակը։
18:46
22 Օգոստոսի 2019
Աշխարհահռչակ Jamiroquai–ը ելույթ կունենա Հայաստանում (ՎԻԴԵՈ)
Jamiroquai բրիտանական հայտնի ջազ–ֆանկ խմբի ներկայացուցիչներն առաջին անգամ ելույթ կունենան Երևանում։
11:59
19 Օգոստոսի 2019
Աշխարհահռչակ Արմին Վան Բյուրենը հանդես կգա Երևանի Հանրապետության հրապարակում (ՎԻԴԵՈ)
Աշխարհահռչակ դիջեյ և երաժշտական պրոդյուսեր Արմին Վան Բյուրենը հանդես կգա Երևանի Հանրապետության հրապարակում:
13:29
15 Օգոստոսի 2019
Մահացել է հայտնի ջազ երգչուհի Մարիամ Մերաբովայի ամուսինն` Արմեն Մերաբովը
Կյանքից հեռացել է հայտնի ջազ երգչուհի Մարիամ Մերաբովայի ամուսինը` տաղանդավոր ջազային կոմպոզիտոր, դաշնակահար Արմեն Մերաբովը։
14:59
26 Հուլիսի 2019
Միխայիլ Շիրվինդտը ամուսնալուծվել և եկել է Հայաստան (ՎԻԴԵՈ)
Հայտնի ռուս հաղորդավար, պրոդյուսեր և բլոգեր Միխայիլ Շիրվանդտը` հաստատելով ամուսնալուծության լուրերը, լքել է Մոսկվան և հիմա ուսումնասիրում է Հայաստանը:
12:40
18 Հուլիսի 2019
Ճապոնացիների կատարմամբ «Դլե Յամանը» ցնցում է համացանցը (ՎԻԴԵՈ)
Ճապոնացիների կատարմամբ «Դլե Յամանը» ցնցում է համացանցը: