416.92
4.78
387.22
+27
Եղանակը Երևանում
Հայ

Սիրահարների օրվան նվիրված շքեղ համերգ են խոստանում

17:17
12 Փետրվարի 2016
ԵՐԵՎԱՆ, 12 փետրվարի. /Նովոստի–Արմենիա/. «D’Black Blues Orchestra» հայտնի երաժշտական համույթն ու Հայաստանի պետական երիտասարդական նվագախումբը խոստանում են Սիրահարների օրը շքեղ համերգ կազմակերպել Երևանում։

D’Black Blues Orchestra»–ն և Հայաստանի պետական երիտասարդական նվագախումբը ելույթ կունենան փետրվարի 14–ին` Սուրբ Վալենտինի օրը Կ. Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում։ Համերգը նվիրված է լեգենդար բրիտանացի ռոք–երաժիշտ Էրիկ Քլեփթոնի 70–ամյակին։

«Մենք առաջին անգամ չենք Հայաստանում, սակայն նմանատիպ խոշոր ծրագրով առաջին անգամ ենք մասնակցում։ Փետրվարի 13–ին մեր խումբը ելույթ կունենա «Yans»–ում, իսկ 14–ին` ՄՀՀ–ում Հայաստանի երիտասարդական նվագախմբի հետ», – ասաց «D’Black Blues Orchestra» խմբի կիթառահար Վլադիմիր Ավետիսյանը։

Նա նշեց, որ փետրվարի 14–ին խումբը հանդես կգա գրեթե իր ողջ կազմով (շուրջ 15 երաժիշտ)։

«Մենք գրեթե մեկ տարի փորձում ենք այս ձևաչափը նվագախմբի հետ միասին։ Բնական է, որ նորամուծություն չենք անում, քանի որ նման ձևաչափով ելույթ են ունենում բազմաթիվ խմբեր։ Կարծում եմ` սա գեղեցիկ է և հետաքրքիր ոչ միայն երաժշտական տեսակետից, այլ նաև այն պատճառով, որ, փաստորեն, վաղը չէ մյուս օրը մենք առաջին անգամ հանդիպում ենք երիտասարդական սիմֆոնիկ նվագախմբի հետ», – ավելացրեց Ավետիսյանը։

Նա նաև նշեց, որ իրենց ուրախացրել է այն փաստը, որ նվագախմբի դիրիժորը երիտասարդ է, քանի որ նման ծրագիրը պահանջում է խիզախություն և հանդգնություն դասական երաժիշտների համար։

Հայաստանի պետական երիտասարդական նվագախմբի գեղարվեստական ղեկավար Սերգեյ Սմբատյանն իր հերթին ավելացրեց, որ երաժիշտներն անհամբերությամբ սպասում են համերգին։

«Այս համերգի կարևորությունն այն է, որ մենք աշխատելու ենք «D’Black Blues Orchestra» խմբի հետ։ Կհնչի շատերին հայտնի երաժշտություն, այդուհանդերձ, ունկնդիրներին կներկայացվի ամբողջովին նոր ձևաչափ», – նշեց Սմբատյանը։

Նա ընդգծեց, որ չնայած, որ երկու համույթները ծանոթացել են միայն այսօր, փետրվարի 14–ին նրանք ելույթ կունենան որպես ներդաշնակ համույթ, քանի որ հաղորդակցության լեզուն երաժշտությունն է։

«D’Black Blues Orchestra» համույթը համախմբել է աշխարհի հինգ երկրների (ԱՄՆ, Ռուսաստան, Բելգիա, Շվեյցարիա, Իսպանիա) վառ և տաղանդավոր կատարողների։ Երաժիշտները հյուրախաղերով հանդես են եկել Մեծ Բրիտանիայում, Իսպանիայում, Շվեյցարիայում, Ֆինլանդիայում, Չինաստանում, Մերձբալթիկայում, ինչպես նաև Հայաստանում և ԼՂՀ–ում։

Հայաստանի պետական երիտասարդական նվագախումբը հիմնվել է 2005 թվականին Սերգեյ Սմբատյանի կողմից։ 2007 թվականից Արամ Խաչատրյանի անվան միջազգային մրցույթի պաշտոնական նվագախումբն է, 2009 թվականից` Երիտասարդական նվագախմբերի եվրոպական ֆեդերացիայի անդամ։ Նվագախումբը համագործակցել է այնպիսի հայտնի վարպետների հետ, ինչպիսիք են Վալերի Գյորգիևը, Քշիշտոֆ Պենդերեցկին, Վլադիմիր Սպիվակովը, Գրիգորի Ժիսլինը, Մաքսիմ Վենգերովը, Դենիս Մացուևը, Վադիմ Ռեպինը, Վահագն Պապյանը, Բորիս Բերեզովսկին և ուրիշներ։ -0-

Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-յան ալիքում

Partners News
ԱՌԿԱ գործակալություն
Բաժնի այլ նյութեր
14:42
02 Հունիսի 2023
«Yerevan». Արկադի Դումիկյանը և շոումեն Միխայիլ Գալուստյանը Երևանի մասին նոր տեսահոլովակ են ներկայացրել (ՎԻԴԵՈ)
Արկադի Դումիկյանը և շոումեն Միխայիլ Գալուստյանը Երևանի մասին նոր տեսահոլովակ են ներկայացրել. ՎԻԴԵՈ
20:07
30 Մայիսի 2023
Երևանում նշել են երաժշտագետ և կոմպոզիտոր Էդուարդ Փաշինյանի 100-ամյակը
Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայում տեղի ունեցավ Ուսանողական գիտական-ստեղծագործական ընկերության գիտաժողով՝ նվիրված հայ ականավոր երաժշտագետ, պրոֆեսոր, ՀԽՍՀ արվեստի վաստակավոր գործիչ Էդուարդ Փաշինյանի (1923-2004) ծննդյան 100-ամյակին
03:18
14 Մայիսի 2023
Հայաստանը զբաղեցրեց 14-րդ տեղը «Եվրատեսիլ 2023»-ում, հաղթեց Շվեդիան (ՎԻԴԵՈ)
Հայաստանը զբաղեցրեց 14-րդ տեղը «Եվրատեսիլ 2023»-ում, հաղթեց Շվեդիան. ՎԻԴԵՈ
00:40
14 Մայիսի 2023
Brunette-ը փայլեց «Եվրատեսիլ 2023»-ի եզրափակչում (ՎԻԴԵՈ)
Brunette-ը փայլեց «Եվրատեսիլ 2023»-ի եզրափակչում. ՎԻԴԵՈ
15:17
12 Մայիսի 2023
Դիանա Արբենինան և «Ночные Снайперы» խումբը Երևանում կներկայացնեն «Авиарежим» նոր շոու ծրագիրը
Դիանա Արբենինան և «Ночные Снайперы» խումբը գալիս են Երևան
14:25
12 Մայիսի 2023
Brunette–ը խոսել է իր ելույթի անակնկալի և երգի ուղերձի մասին
«Եվրատեսիլ 2023»–ում հայաստանյան պատվիրակ Brunette–ը խոսել է իր ելույթի անակնկալի և երգի ուղերձի մասին
12:12
12 Մայիսի 2023
Հայտնի է, թե որ համարի ներքո հանդես կգա Brunette–ը «Եվրատեսիլ 2023»–ի եզրափակչում
Հայտնի է, թե որ համարի ներքո հանդես կգա Brunette–ը «Եվրատեսիլ 2023»–ի եզրափակչում
01:09
12 Մայիսի 2023
Հայաստանը դուրս եկավ «Եվրատեսիլ 2023»-ի եզրափակիչ (ՎԻԴԵՈ)
Եվրատեսիլ 2023»-ին Հայաստանը ներկայացնող Brunette-ը, երկրորդ կիսաեզրափակչի քվեարկության արդյունքում, դուրս եկավ մրցույթի եզրափակիչ. ՎԻԴԵՈ
23:17
11 Մայիսի 2023
Հայաստանը ներկայացնող Brunette-ը փայլուն ելույթ ունեցավ «Եվրատեսիլ 2023» երկրորդ կիսաեզրափակչում (ՎԻԴԵՈ)
Հայաստանը ներկայացնող Brunette-ը փայլուն ելույթ ունեցավ «Եվրատեսիլ 2023» երկրորդ կիսաեզրափակչում. ՎԻԴԵՈ
11:08
10 Մայիսի 2023
Հայտնի են «Եվրատեսիլ 2023»–ի առաջին կիսաեզրափակիչը հաղթահարած 10 երկրները (ՖՈՏՈ)
Հայտնի են «Եվրատեսիլ 2023»–ի առաջին կիսաեզրափակիչը հաղթահարած 10 երկրները. ՖՈՏՈ
10:56
08 Մայիսի 2023
Brunette–ը փայլում է Եվրատեսիլի փիրուզագույն գորգին. նրա հագուստի ոգեշնչման աղբյուրը «Մայր Հայաստանն է» (ՎԻԴԵՈ)
Brunette–ի հագուստի ոգեշնչման աղբյուրը Երևանի ամենահայտնի հուշարձաններից մեկն է` «Մայր Հայաստանը»: Այն խորհրդանշում է հայ կանանց ուժը և գեղեցկությունը. ՎԻԴԵՈ
10:57
14 Ապրիլի 2023
Թանգարանների այցելությունը մինչև 12 տարեկան երեխաների համար կլինի անվճար. նախարար
Թանգարանների այցելությունը մինչև 12 տարեկան երեխաների համար կլինի անվճար