425.44
3.99
404.1
+22
Եղանակը Երևանում
Հայ

Բոլիվուդի կինեմատոգրաֆիստներն առաջին անգամ ֆիլմ են նկարահանում Հայաստանում

11:31
27 Հուլիսի 2017
ԵՐԵՎԱՆ, 27 հուլիսի. /Նովոստի–Արմենիա/. Հնդկաստանից ժամանած մի խումբ կինեմատոգրաֆիստներ Հայաստանում նկարահանում են լիամետրաժ ֆիլմ, «Նովոստի–Արմենիա» գործակալությանը հայտարարեց «Շարմ Հոլդինգ» ընկերության գլխավոր պրոդյուսեր Լիլիթ Մարտիրոսյանը։

«Դա սիրային մելոդրամ է, որը պատմում է հնդիկ զույգի մասին, ով գալիս է Հայաստան` կրթություն ստանալու նպատակով։ Ֆիլմը նախատեսված է Հնդկաստանում ցուցադրության համար։ Նկարահանումները մեկնարկել են հուլիսի սկզբին, կավարտվեն օգոստոսի 1–ին։ Ֆիլմը Հնդկաստանի մեծ էկրաններին կհայտնվի տարեվերջին», – հայտարարեց Մարտիրոսյանը։

Նա ավելացրեց, որ Հայաստանի տարածքում առաջին անգամ է հնդկական ֆիլմ նկարահանվում։

«Վստահ ենք, որ սա լուրջ հայտ և մարտահրավեր է Հայաստանի կինոարդյունաբերության հետագա զարգացման համար», – ասաց Մարտիրոսյանը։

Նրա խոսքով, Հայաստանում նկարահանվում են ֆիլմի առանձին դրվագներ։ Նկարահանումները հիմնականում տեղի են ունենում Սևանում և Երևանում։ Մասսայական դրվագներում նկարահանվում են սկսնակ հայ դերասաններ։ 

Болливуд

Հայաստանում հնդկական կինո նկարահանելու նախաձեռնության հեղինակը Հնդկաստանում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Արմեն Մարտիրոսյանն է։

«Մշակութային փոխանակման գործընթացները յուրաքանչյուր երկրի զարգացման կարևոր բաղադրիչներից են։ Փոխգործակցության հիանալի միջոց կդառնա ՀՀ–ում հնդկական կինոյի նկարահանման հնարավորությունը։ Առաջարկելով համագործակցություն «Շարմ Հոլդինգ» ընկերության հետ` Արմեն Մարտիրոսյանը տվեց կինոարտադրության ոլորտում երկրների բարենպաստ գործընկերության մեկնարկը», – ավելացրեց Մարտիրոսյանը։

«Շարմ Հոլդինգ» ընկերությունը հնդիկ կինեմատոգրաֆիստներին տրամադրում է տեխնիկական աջակցություն, ինչպես նաև օգնում է կազմակերպչական հարցերում։

«Հնդկաստանն այն երկիրն է, որտեղ ամեն տարի նկարահանվում է ավելի քան 1000 ֆիլմ, ինչը ռեկորդային է կինոարդյունաբերության համար։ Դեսպանը, ծանոթանալով հնդկական կինոշուկայի առանձնահատկություններին, կինեմատոգրաֆիստներին որպես ֆիլմերի նկարահանման լանդշաֆտ առաջարկել է Հայաստանը, որտեղ իսկապես կարելի է նկարահանել գեղեցիկ կինո», – ասաց Մարտիրոսյանը։

«Շարմ Հոլդինգ» ընկերությունը մտադիր է հետագայում ևս զարգացնել հայկական կինոարդյունաբերությունը և փորձում է ներգրավել օտարերկրյա կինոարտադրողների։–0–

Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-յան ալիքում

Partners News
ԱՌԿԱ գործակալություն
Բաժնի այլ նյութեր
19:37
31 Հուլիսի 2023
Disney-ը ամենայն հավանականությամբ չեղարկել է Հայոց ցեղասպանության կազմակերպիչ Աթաթուրքին նվիրված սերիալի ցուցադրությունը
Disney-ը չեղարկել է Հայոց ցեղասպանության կազմակերպիչ Աթաթուրքին նվիրված սերիալի ցուցադրությունը
11:02
29 Հուլիսի 2023
Աշխարհահռչակ Snoop Dogg-ը հանդես կգա Երևանում (ՎԻԴԵՈ)
Աշխարհահռչակ Snoop Dogg-ը համերգով հանդես կգա Երևանում. ՎԻԴԵՈ
15:41
27 Հուլիսի 2023
Հայուհի Մադլենը Ջոն Լենոնի Imagine հիթի հայերեն կատարմամբ ցնցել է ֆրանսիական «Մանկական ձայնը» նախագծի ժյուրիին (ՎԻԴԵՈ)
Հայուհի Մադլենը Ջոն Լենոնի Imagine հիթի հայերեն կատարմամբ ցնցել է ֆրանսիական «Մանկական ձայնը» նախագծի ժյուրիին. ՎԻԴԵՈ
15:16
19 Հուլիսի 2023
«Սլավյանսկի բազար» մրցույթում Գրան Պրիի արժանացած Մաշա Մնջոյանը պատմել է իր տպավորությունների մասին
«Սլավյանսկի բազար» մրցույթում Գրան Պրիի արժանացած Մաշա Մնջոյանը պատմել է իր տպավորությունների մասին
14:32
17 Հուլիսի 2023
Հայաստանը ներկայացնող Մաշա Մնջոյանն արժանացել է Գրան Պրի մրցանակի «Славянский базар» մրցույթում (ՎԻԴԵՈ)
Հայաստանը ներկայացնող երգչուհի Մաշա Մնջոյանը Վիտեբսկում անցկացված «Славянский базар» մրցույթում, դարձել է հաղթող՝ արժանանալով Գրան Պրի մրցանակին. ՎԻԴԵՈ
13:02
10 Հուլիսի 2023
Երևանի «Ոսկե ծիրան» 20-րդ միջազգային կինոփառատոնի բացման հանդիսավոր արարողությունը՝ ARARAT հայկական կոնյակների աջակցությամբ (ՖՈՏՈ)
«Ոսկե ծիրան» միջազգային կինոփառատոնի և ARARAT հայկական կոնյակների համագործակցությունը տարիների պատմություն ունի. ՖՈՏՈ
14:11
03 Հուլիսի 2023
Ամերիկահայերը կոչ են անում Disney–ին չեղարկել Հայոց ցեղասպանության կազմակերպիչ Աթաթուրքի մասին սերիալի ցուցադրությունը
Ամերիկահայերը կոչ ենարել Disney-ին չեղարկել ժամանակակից Թուրքիայի հիմնադիր, 1915-1923 թվականների Հայոց ցեղասպանության կազմակերպիչ Քեմալ Աթաթուրքի կյանքի մասին պատմող սերիալը
13:11
23 Հունիսի 2023
Անչափ հուզիչ. Ճապոնիայի դեսպանը Կապանում կատարում է «Հայի աչքեր» ստեղծագործությունը (ՖՈՏՈ, ՎԻԴԵՈ)
Անչափ հուզիչ. Ճապոնիայի դեսպանը Կապանում հայերեն կատարում է «Հայի աչքեր» ստեղծագործությունը. ՖՈՏՈ, ՎԻԴԵՈ
14:50
19 Հունիսի 2023
Պրոթեզները խոչընդոտ չեն. «Զինվորի տան» տղաներն ազգագրական պար են պարում (ՎԻԴԵՈ)
Պրոթեզները խոչընդոտ չեն. «Զինվորի տան» տղաներն ազգագրական պար են պարում. ՎԻԴԵՈ
14:42
02 Հունիսի 2023
«Yerevan». Արկադի Դումիկյանը և շոումեն Միխայիլ Գալուստյանը Երևանի մասին նոր տեսահոլովակ են ներկայացրել (ՎԻԴԵՈ)
Արկադի Դումիկյանը և շոումեն Միխայիլ Գալուստյանը Երևանի մասին նոր տեսահոլովակ են ներկայացրել. ՎԻԴԵՈ
20:07
30 Մայիսի 2023
Երևանում նշել են երաժշտագետ և կոմպոզիտոր Էդուարդ Փաշինյանի 100-ամյակը
Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայում տեղի ունեցավ Ուսանողական գիտական-ստեղծագործական ընկերության գիտաժողով՝ նվիրված հայ ականավոր երաժշտագետ, պրոֆեսոր, ՀԽՍՀ արվեստի վաստակավոր գործիչ Էդուարդ Փաշինյանի (1923-2004) ծննդյան 100-ամյակին
03:18
14 Մայիսի 2023
Հայաստանը զբաղեցրեց 14-րդ տեղը «Եվրատեսիլ 2023»-ում, հաղթեց Շվեդիան (ՎԻԴԵՈ)
Հայաստանը զբաղեցրեց 14-րդ տեղը «Եվրատեսիլ 2023»-ում, հաղթեց Շվեդիան. ՎԻԴԵՈ