ԵՐԵՎԱՆ, 1 սեպտեմբերի. /Նովոստի-Արմենիա/. Այսուհետ «Զվարթնոց» միջազգային օդանավակայանում կգործի ժամանակակից արվեստի «Art Am» ցուցասրահը:
«Մեկնման սրահում բացված ցուցասրահը ավելի հետաքրքիր կդարձնի ուղևորների ճամփորդությունը», - նշել են «Արմենիա – Միջազգային օդանավակայաններ» ընկերությունից:
«ԱրտԱմ»-ը գեղարվեստական անկյուն է՝ ուղղված հայ արվեստագետների և հայկական մշակույթի տարածմանն ու զարգացմանը:
Ընկերության կարծիքով, ցուցասրահը արվեստն ու մշակութային ժառանգությունը այցելուների համար կդարձնի ճանաչողության կարևորագույն տարր:
«Հիմնելով այս գեղարվեստական անկյունը՝ «Զվարթնոց» միջազգային օդանավակայանը իր նվիրվածությունն է արտահայտում հայ մշակույթի զարգացման գործին», - նշվում է հաղորդագրության մեջ:
Ցուցադրությունները կփոխվեն ամեն ամիս: Փաստորեն, ցուցադրվող յուրաքանչյուր նկար մեկ ամիս շարունակ կցուցադրվի մի վայրում, որտեղ հսկայական մարդկային հոսք է անցնում: Առաջինը «Art Am» -ում կցուցադրվեն Հասմիկ Ավետիսյանի 26 նկարները: -0-
Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-յան ալիքում