417.14
4.83
386.42
+17
Եղանակը Երևանում
Հայ

Երևանում «Գայանե» բալետի տապալման մեջ մեղավոր երաժիշտները կպատժվեն. փոխտնօրեն

21:05
09 Հունիսի 2017
ԵՐԵՎԱՆ, 9 հունիսի. /Նովոստի–Արմենիա/. «Գայանե» բալետի տապալման մեջ մեղավոր երաժիշտներն անպայման կպատժվեն, ուրբաթ լրագրողներին ասաց Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի գործադիր տնօրենի տեղակալ Կարինե Կիրակոսյանը։

Արամ Խաչատրյանի «Գայանե» բալետը պետք է տեղի ունենար հունիսի 8–ին Օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում, սակայն չեղյալ հայտարարվեց, քանի որ նվագախումբը հրաժարվեց բեմ դուրս գալ։ Դահլիճում ներկա էին ինչպես տեղաբնակներ, այնպես էլ օտարերկրյա հյուրեր։

«Անկախ անձնական խնդիրներից` արտիստն իրավունք չունի դրսևորել անհարգալից վերաբերմունք հանդիսատեսի նկատմամբ», – ընդգծեց Կիրակոսյանն ու նշեց, որ նման վարքն անընդունելի է ցանկացած արտիստի համար։

Նրա խոսքով, ՀՀ մշակույթի նախարար Արմեն Ամիրյանն իր տեղակալների հետ ուրբաթ ժողով է կազմակերպել, որի ընթացքում թատրոնի կոլեկտիվին ասվել է, որ միջադեպի մեղավորներն անպայման կպատժվեն` ՀՀ աշխատանքային օրենսգրքի համաձայն։

Ինչպես նշել է Կիրակոսյանը, ժողովի ընթացքում Ամիրյանը մի քանի անգամ առաջարկել է բոյկոտի կազմակերպիչներին ոտքի կանգնել և բացատրել պատճառները, ներկայացնել պահանջները, սակայն ներկաներից ոչ ոք ոչինչ չի ասել։

Նրա խոսքով, երեկվա բալետում պետք է մասնակցեր 80–90 երաժիշտ։

«Հիմա նրանք բոլոր բացատրականներ են գրում», – ավելացրեց նա։

Կիրակոսյանը նշեց, որ տապալված բալետից մի քանի օր առաջ թատրոնի ադմինիստրատիվ կոլեկտիվի աշխատակիցներից 10–ը (թատրոնի կոլեկտիվի թիվն ընդհանուր առմամբ 583 է) հեռացվել էին աշխատանքից հաստատության աշխատանքի արդյունավետության բարձրացման նպատակով։ Ընդ որում, «կրճատման» տակ հայտնված աշխատակիցների թվում էին գործադիր տնօրենի երեք տեղակալներ։

Առաջիկայում թատրոնում նախատեսվում է կազմակերպել ատեստավորում, որը, ինչպես նշում է Կիրակոսյանը, կհանգեցնի կրճատման արդեն գեղարվեստական խմբում ։

Վերջում Կիրակոսյանը նշեց, որ տապալված բալետի տոմսերի արժեքը կփոխհատուցվի։–0–

Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-յան ալիքում

Partners News
ԱՌԿԱ գործակալություն
Բաժնի այլ նյութեր
03:18
14 Մայիսի 2023
Հայաստանը զբաղեցրեց 14-րդ տեղը «Եվրատեսիլ 2023»-ում, հաղթեց Շվեդիան (ՎԻԴԵՈ)
Հայաստանը զբաղեցրեց 14-րդ տեղը «Եվրատեսիլ 2023»-ում, հաղթեց Շվեդիան. ՎԻԴԵՈ
00:40
14 Մայիսի 2023
Brunette-ը փայլեց «Եվրատեսիլ 2023»-ի եզրափակչում (ՎԻԴԵՈ)
Brunette-ը փայլեց «Եվրատեսիլ 2023»-ի եզրափակչում. ՎԻԴԵՈ
15:17
12 Մայիսի 2023
Դիանա Արբենինան և «Ночные Снайперы» խումբը Երևանում կներկայացնեն «Авиарежим» նոր շոու ծրագիրը
Դիանա Արբենինան և «Ночные Снайперы» խումբը գալիս են Երևան
14:25
12 Մայիսի 2023
Brunette–ը խոսել է իր ելույթի անակնկալի և երգի ուղերձի մասին
«Եվրատեսիլ 2023»–ում հայաստանյան պատվիրակ Brunette–ը խոսել է իր ելույթի անակնկալի և երգի ուղերձի մասին
12:12
12 Մայիսի 2023
Հայտնի է, թե որ համարի ներքո հանդես կգա Brunette–ը «Եվրատեսիլ 2023»–ի եզրափակչում
Հայտնի է, թե որ համարի ներքո հանդես կգա Brunette–ը «Եվրատեսիլ 2023»–ի եզրափակչում
01:09
12 Մայիսի 2023
Հայաստանը դուրս եկավ «Եվրատեսիլ 2023»-ի եզրափակիչ (ՎԻԴԵՈ)
Եվրատեսիլ 2023»-ին Հայաստանը ներկայացնող Brunette-ը, երկրորդ կիսաեզրափակչի քվեարկության արդյունքում, դուրս եկավ մրցույթի եզրափակիչ. ՎԻԴԵՈ
23:17
11 Մայիսի 2023
Հայաստանը ներկայացնող Brunette-ը փայլուն ելույթ ունեցավ «Եվրատեսիլ 2023» երկրորդ կիսաեզրափակչում (ՎԻԴԵՈ)
Հայաստանը ներկայացնող Brunette-ը փայլուն ելույթ ունեցավ «Եվրատեսիլ 2023» երկրորդ կիսաեզրափակչում. ՎԻԴԵՈ
11:08
10 Մայիսի 2023
Հայտնի են «Եվրատեսիլ 2023»–ի առաջին կիսաեզրափակիչը հաղթահարած 10 երկրները (ՖՈՏՈ)
Հայտնի են «Եվրատեսիլ 2023»–ի առաջին կիսաեզրափակիչը հաղթահարած 10 երկրները. ՖՈՏՈ
10:56
08 Մայիսի 2023
Brunette–ը փայլում է Եվրատեսիլի փիրուզագույն գորգին. նրա հագուստի ոգեշնչման աղբյուրը «Մայր Հայաստանն է» (ՎԻԴԵՈ)
Brunette–ի հագուստի ոգեշնչման աղբյուրը Երևանի ամենահայտնի հուշարձաններից մեկն է` «Մայր Հայաստանը»: Այն խորհրդանշում է հայ կանանց ուժը և գեղեցկությունը. ՎԻԴԵՈ
10:57
14 Ապրիլի 2023
Թանգարանների այցելությունը մինչև 12 տարեկան երեխաների համար կլինի անվճար. նախարար
Թանգարանների այցելությունը մինչև 12 տարեկան երեխաների համար կլինի անվճար
16:37
10 Ապրիլի 2023
Հայուհիները ցնցում են. Brunette–ն ու «Եվրատեսիլին» Վրաստանը ներկայացնող Iru–ն միասին պարել են (ՎԻԴԵՈ)
Հայուհիները ցնցում են. Brunette–ն ու «Եվրատեսիլին» Վրաստանը ներկայացնող Iru–ն միասին պարել են. ՎԻԴԵՈ
11:56
10 Ապրիլի 2023
Brunette –ը գերում է Եվրոպան. Մադրիդում կայացել է Brunette–ի առաջին կենդանի ելույթը (ՎԻԴԵՈ)
«Եվրատեսիլ 2023»-ում Հայաստանը ներկայացնող երգչուհի Brunette–ն առաջին անգամ կենդանի ձայնով կատարել է իր «Future Lover» երգը. ՎԻԴԵՈ