415.24
4.83
386.52
+26
Եղանակը Երևանում
Հայ

Վլադիմիր Սպիվակովի դուստրը կնկարահանվի Արցախի մասին պատմող ֆիլմում

12:25
07 Ապրիլի 2018

ԵՐԵՎԱՆ, 7 ապրիլի./Նովոստի–Արմենիա/. Վլադիմիր և Սաթի Սպիվակովների դուստրը` Տատյանա Սպիվակովան կնկարահանվի ռեժիսոր Ջիվան Ավետիսյանի «Դրախտի դարպասը» ֆիլմում, որը պատմում է Արցախի մասին, գրում է «Ժամ» կրթամշակութային ամսագիրը։

«Հայոց լեզվի երաժշտությունն արյանս մեջ է, և ես շատ ուրախ եմ, որ հնարավորություն ունեմ վերադառնալ Արցախ` Շուշի, որտեղ ծնվել է իմ նախատատը`Եպրաքսյան։ Հասկանում եմ, որ այս ֆիլմը շատ բան կբացահայտի ինձ համար», – նշել է դերասանուհին։

Տատյանա Սպիվակովայի և ռեժիսոր Ջիվան Ավետիսյանի հանդիպումը պատահական չէր։ Թատերական բեմը նախընտրող դերասանուհին նախորդ տարի հայտնվեց միևնույն բեմում աշխարհի 50 դերասանների հետ, որոնց թվում էր նաև հայ դերասան Վահրամը, ով Ջիվանի մտերիմ ընկերն է։ Հենց Վահրամը ծանոթացրեց դերասանուհուն ռեժիսորի հետ։ Այդ ընթացքում Ավետիսյանը դերասանուհի էր փնտրում իր նոր ֆիլմի համար։

Загружается новость ... "Лево"

Ավետիսյանի «Թևանիկ», «Վերջին բնակիչը» ֆիլմերը նվիրված են Արցախին։ «Դրախտի դարպասները» ֆիլմը ռեժիսորի` թվով երրորդ լիամետրաժ գեղարվեստական ֆիլմն է։ Հիմա քրաուդֆանդինգային ֆինանսական արշավ է ընթանում ֆիլմի նկարահանման համար։

Նկարահանումները նախատեսվում է սկսել օգոստոսին Արցախում։

Սպիվակովայի կարծիքով, Ջիվան Ավետիսյանն այն հազվագյուտ ռեժիսորներից է, ում հաջողվում է ճիշտ նկարահանել ու փոխանցել պատերազմի դաժանությունը։ Դերասանուհին արդեն ծանոթ է ֆիլմի սցենարին, և նրան շատ մոտ է ֆիլմի գլխավոր հերոսուհու` Սոֆիայի կերպարը։

«Սոֆիան կարծես self-made woman–ն է` ժամանակակից, ուժեղ, իմպուլսիվ, մյուս կողմից նա կին է, ով ելք է փնտրում իր անցյալից, փորձում է հասկանալ, պարզել կյանքի բոլոր մութ կողմերը», – նշել է Սպիվակովան։

Տատյանան ցավում է, որ 5–օրյա այցի ընթացքում չի հասցնի այցելել Արցախ, սակայն կհանդիպի նկարահանող խմբի անդամների հետ։ Նրա կարծիքով, Skype–ի, էկրանի միջոցով շփումը չափազանց ժամանակակից է, իսկ այստեղ նրանք կկարողանան հանդիպել դեմ առ դեմ, քննարկել սցենարը, փորձել կոստյումները և պարզապես զբոսնել Երևանի ջերմ փողոցներով։–0–

Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-յան ալիքում

Partners News
ԱՌԿԱ գործակալություն
Բաժնի այլ նյութեր
03:18
14 Մայիսի 2023
Հայաստանը զբաղեցրեց 14-րդ տեղը «Եվրատեսիլ 2023»-ում, հաղթեց Շվեդիան (ՎԻԴԵՈ)
Հայաստանը զբաղեցրեց 14-րդ տեղը «Եվրատեսիլ 2023»-ում, հաղթեց Շվեդիան. ՎԻԴԵՈ
00:40
14 Մայիսի 2023
Brunette-ը փայլեց «Եվրատեսիլ 2023»-ի եզրափակչում (ՎԻԴԵՈ)
Brunette-ը փայլեց «Եվրատեսիլ 2023»-ի եզրափակչում. ՎԻԴԵՈ
15:17
12 Մայիսի 2023
Դիանա Արբենինան և «Ночные Снайперы» խումբը Երևանում կներկայացնեն «Авиарежим» նոր շոու ծրագիրը
Դիանա Արբենինան և «Ночные Снайперы» խումբը գալիս են Երևան
14:25
12 Մայիսի 2023
Brunette–ը խոսել է իր ելույթի անակնկալի և երգի ուղերձի մասին
«Եվրատեսիլ 2023»–ում հայաստանյան պատվիրակ Brunette–ը խոսել է իր ելույթի անակնկալի և երգի ուղերձի մասին
12:12
12 Մայիսի 2023
Հայտնի է, թե որ համարի ներքո հանդես կգա Brunette–ը «Եվրատեսիլ 2023»–ի եզրափակչում
Հայտնի է, թե որ համարի ներքո հանդես կգա Brunette–ը «Եվրատեսիլ 2023»–ի եզրափակչում
01:09
12 Մայիսի 2023
Հայաստանը դուրս եկավ «Եվրատեսիլ 2023»-ի եզրափակիչ (ՎԻԴԵՈ)
Եվրատեսիլ 2023»-ին Հայաստանը ներկայացնող Brunette-ը, երկրորդ կիսաեզրափակչի քվեարկության արդյունքում, դուրս եկավ մրցույթի եզրափակիչ. ՎԻԴԵՈ
23:17
11 Մայիսի 2023
Հայաստանը ներկայացնող Brunette-ը փայլուն ելույթ ունեցավ «Եվրատեսիլ 2023» երկրորդ կիսաեզրափակչում (ՎԻԴԵՈ)
Հայաստանը ներկայացնող Brunette-ը փայլուն ելույթ ունեցավ «Եվրատեսիլ 2023» երկրորդ կիսաեզրափակչում. ՎԻԴԵՈ
11:08
10 Մայիսի 2023
Հայտնի են «Եվրատեսիլ 2023»–ի առաջին կիսաեզրափակիչը հաղթահարած 10 երկրները (ՖՈՏՈ)
Հայտնի են «Եվրատեսիլ 2023»–ի առաջին կիսաեզրափակիչը հաղթահարած 10 երկրները. ՖՈՏՈ
10:56
08 Մայիսի 2023
Brunette–ը փայլում է Եվրատեսիլի փիրուզագույն գորգին. նրա հագուստի ոգեշնչման աղբյուրը «Մայր Հայաստանն է» (ՎԻԴԵՈ)
Brunette–ի հագուստի ոգեշնչման աղբյուրը Երևանի ամենահայտնի հուշարձաններից մեկն է` «Մայր Հայաստանը»: Այն խորհրդանշում է հայ կանանց ուժը և գեղեցկությունը. ՎԻԴԵՈ
10:57
14 Ապրիլի 2023
Թանգարանների այցելությունը մինչև 12 տարեկան երեխաների համար կլինի անվճար. նախարար
Թանգարանների այցելությունը մինչև 12 տարեկան երեխաների համար կլինի անվճար
16:37
10 Ապրիլի 2023
Հայուհիները ցնցում են. Brunette–ն ու «Եվրատեսիլին» Վրաստանը ներկայացնող Iru–ն միասին պարել են (ՎԻԴԵՈ)
Հայուհիները ցնցում են. Brunette–ն ու «Եվրատեսիլին» Վրաստանը ներկայացնող Iru–ն միասին պարել են. ՎԻԴԵՈ
11:56
10 Ապրիլի 2023
Brunette –ը գերում է Եվրոպան. Մադրիդում կայացել է Brunette–ի առաջին կենդանի ելույթը (ՎԻԴԵՈ)
«Եվրատեսիլ 2023»-ում Հայաստանը ներկայացնող երգչուհի Brunette–ն առաջին անգամ կենդանի ձայնով կատարել է իր «Future Lover» երգը. ՎԻԴԵՈ