ԵՐԵՎԱՆ, 4 ապրիլի. /Նովոստի-Արմենիա/. «Ռուսաստանի հայերի միության» փոխնախագահ Լևոն Մուկանյանը Facebook-յան իր էջում հրապարակել է ՈւՀԱ արցախյան «Свадьба в горах» թիմի փայլուն հաղթանակի տեսանյութը Մոսկվայի և Մերձմոսկովյան Կենտրոնական լիգայի 1/8 եզրափակչում:
«Շնորհավորում ենք Արցախի ՈՒՀԱ-ի «Свадьба в горах» թիմին արժանի հաղթանակի կապակցությամբ: Ապրիլի 2-ի խաղին մասնակցում էին թիմեր Մոսկվայից, Բելառուսից, Ղազախստանից և Տաջիկստանից: Եվ գլխավոր մրցանակը նվաժել է «Свадьба в горах» թիմը», - գրել է Մուկանյանը:
Նա շնորհակալություն է հայտնել բոլորին, ով աջակցել է թիմին: «Միասին մենք ուժ ենք, միասին նոր հաղթանակներ կունենանք», - գրել է Մուկանյանը:
Սկզբում թիմը կրում էր «Աղ ու հացով» անվանումը, սակայն հետագայում այն վերանվանվեց «Свадьба в горах»:
Ստեփանակերտի «Աղ ու հացով» ՈւՀԱ–ի թիմի մասնակցությունը Սոչիում հունվարի 10–23–ն անցկացվող «ԿիՎիՆ–2017» 28–րդ միջազգային փառատոնին արժանացավ Բաքվի բուռն բացասական արձագանքին։ Այս կապակցությամբ ադրբեջանական ԶԼՄ–ները սկսեցին ակտիվ տեղեկատվական քարոզարշավ։ Մասնավորապես նրանք գրեցին, որ «միլիոնավոր մարդկանց կողմից սիրված ՈՒՀԱ–ն հայ անջատողականների ջանքերի շնորհիվ կրկին դառնում է քաղաքական սադրանքի տարր»։
Ադրբեջանի ԱԳՆ–ի պաշտոնական ներկայացուցիչ Հիքմետ Գաջիևն էլ իր հերթին հայտարարեց, որ արցախյան թիմի հրավերը հակասում է ՌԴ-ի հետ գործընկերությանը: -0-
Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-յան ալիքում