Սպիտակի երկրաշարժի մասին պատմող ֆիլմի պրեմիերան տեղի կունենա նոյեմբերին Մոսկվայում և Երևանում

11.07.2016, 15:55
1988 թ.-ի Սպիտակի երկրաշարժի մասին պատմող` ռեժիսոր Սարիկ Անդրեասյանի «Երկրաշարժ» ֆիլմի պրեմիերան տեղի կունենա նոյեմբերին Մոսկվայում և Երևանում:
Սպիտակի երկրաշարժի մասին պատմող ֆիլմի պրեմիերան տեղի կունենա նոյեմբերին Մոսկվայում և Երևանում
ԵՐԵՎԱՆ, 11 հուլիսի. /Նովոստի-Արմենիա/. 1988 թ.-ի Սպիտակի երկրաշարժի մասին պատմող` ռեժիսոր Սարիկ Անդրեասյանի «Երկրաշարժ» ֆիլմի պրեմիերան տեղի կունենա նոյեմբերին Մոսկվայում և Երևանում:

Այս մասին հայտնել է «Մարս Մեդիա» ընկերության մամուլի ծառայությունը, որը զբաղվում է ֆիլմի արադրությամբ:

«Երևանում «Երկրաշարժ» ֆիլմի պրեմիերան տեղի կունենա նոյեմբերի 10-ին, Մոսկվայում` նոյեմբերի 17-ին: Ֆիլմը վարձույթում կհայտնվի դեկտեմբերի 1–ին Ռուսաստանում, Հայաստանում և Ուկրաինայում», - նշել են ընկերության մամուլի ծառայությունից, հաղորդում է ՏԱՍՍ-ը:

Բացի այդ, այսօր հրապարակվել է նաև ֆիլմի պաշտոնական թրեյլերը:

Ֆիլմը պատմում է Հայաստանում 1988 թ.-ի դեկտեմբերի 7-ին տեղի ունեցած երկրաշարժի մասին, որի հետևանքով զոհվել է ավելի քան 25 հազար մարդ: Բնական աղետի ֆոնի վրա` ֆիլմը ներկայացնում է 20-ամյա Ռոբերտ Մելքոնյանի (Վիկտոր Ստեփանյան) պատմությունը, որը հայտնվում է փրկարարական ջոկատում մի մարդու հետ, ում մեղքով տարիներ առաջ մահացել են նրա ծնողները: Վաղեմի ողբերգության մեղավորը 45-ամյա Կոնստանտին Բերեժնոյն է, որին ֆիլմում մարմնավորում է դերասան Կոնստանտին Լավրոնենկոն: -0-