Շառլ Ազնավուրն իր ստեղծագործական գործունեության 70-ամյակին համերգ կտա Վերոնայում

13.09.2016, 14:31
Աշխարհահռչակ Շառլ Ազնավուրն իր ստեղծագործական գործունեության 70-ամյակի կապակցությամբ համերգ կտա Իտալիայի «Արենա» մարզադաշտում:
Շառլ Ազնավուրն իր ստեղծագործական գործունեության 70-ամյակին համերգ կտա Վերոնայում
ԵՐԵՎԱՆ, 13 սեպտեմբերի. /Նովոստի-Արմենիա/. Աշխարհահռչակ ֆրանսահայ շանսոնյե, 92-ամյա Շառլ Ազնավուրն իր ստեղծագործական գործունեության 70-ամյակի կապակցությամբ սեպտեմբերի 14-ին համերգ կտա Իտալիայի «Արենա» մարզադաշտում:

«Ազնավուրը երբեք չի դադարեցնում հիացնել միլիոնավոր երկրպագուներին իր բացառիկ ու անկրկնելի ձայնով, որի շոնրհիվ ստացել է Շառլ Aznavoice մկանունը: Վարպետը հրացրել է 94 երկրների հանդիսատեսի, նրա ահռելի երգացանկում ներառված է մոտ 1200 երգ և 294 ալբոմ», - հաղորդում է italia-ru.com-ը:

Ինչպես պնդում է հենց Ազնավուրը, Վերոնայում կայանալիք համերգը կլինի էպիկական, անձնական և մեծարժեք՝ նվիրված Իտալիայի և իտալացի հանդիսատեսի հանդեպ տածած իր մեծ սիրուն: -0-