Lobi ԵՐԵՎԱՆ, 13 մարտի. /Նովոստի–Արմենիա/. Երգիչ Սևակ Խանագյանը, ով հայտնի է դարձել «Х–ֆակտոր 7» ուկրաիանական հեռուստաշոուում նախորդ տարի տարած հաղթանակից հետո, ներկայացրել է Արցախին նվիրված երգի տեսահոլովակը։
Խանագյանը դուետ է երգում երգչուհի Գայա Արզումանյանի հետ։
Երգը կոչվում է «Այայի երկիր Արցախ»։
Խոսքերի հեղինակն է Ավետ Բարսեղյանը, երաժշտությունը գրել է Ռուզաննա Անդրեասյանը։ Տեսահոլովակի ռեժիսորն է Սուրեն Թադևոսյանը։
«Այայի երկիր Արցախ» երգը Խանագյանի առաջին համատեղ նախագիծն է հայկական շոու–բիզնեսի ներկայացուցիչների հետ։
Խանագյանի երևանյան առաջին մենահամերգը տեղի է ունեցել փետրվարի 19–ին։–0–
Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-յան ալիքում