Սերգեյ Սմբատյանը «Դեբյուտ՝ Բեռլինի ֆիլհարմոնիկ դահլիճում» մրցույթի հաղթողների թվում է
31.05.2016,
19:52
Հայաստանի պետական երիտասարդական նվագախմբի հիմնադիր, գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Սերգեյ Սմբատյանը հաղթել է «Դեբյուտ՝ Բեռլինի ֆիլհարմոնիկ դահլիճում» միջազգային համերգ-մրցույթում:
ԵՐԵՎԱՆ, 31 մայիսի. /Նովոստի-Արմենիա/. Հայաստանի պետական երիտասարդական նվագախմբի հիմնադիր, գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Սերգեյ Սմբատյանը հաղթել է «Դեբյուտ՝ Բեռլինի ֆիլհարմոնիկ դահլիճում» միջազգային համերգ-մրցույթում, նշվում է մրցույթի պաշտոնական կայքում։
Սմբատյանը, որպես հաղթող, հունիսի 1-ին համերգով ելույթ կունենա Բեռլինի ֆիլհարմոնիայում: Berliner Symphoniker նվագախումբը, նրա գլխավորությամբ, կկատարի Սերգեյ Պրոկոֆյևի և Նիկոլո Պագանինիի ստեղծագործությունները:
Սերգեյ Սմբատյանը 13 տարեկանում դարձել է Ճապոնիայում, Ռումինիայում և Իտալիայում անցկացված մի քանի ջութակի միջազգային մրցույթների մրցանակակիր: Որպես մենակատար` նա ելույթ է ունեցել Իսրայելի ֆիլհարմոնիկ նվագախմբի, Մոսկվայի պետական ակադեմիական ֆիլհարմոնիկ նվագախմբի և այլ կոլեկտիվների հետ:
2005 թ.-ին` 18 տարեկանում, երաժիշտը ստեղծել և գլխավորել է Հայաստանի երիտասարդական նվագախումբը, որի կազմում ներառվել են Երևանի կոնսերվատորիայի շնորհալի ուսանողներն ու ասպիրանտները: Մեկ տարի անցկոլեկտիվը դարձել է Արամ Խաչատրյանի անվան միջազգային մրցույթի պաշտոնական նվագախումբը:
Մեկ համերգաշրջանի ընթացքում Հայաստանի պետական երիտասարդական նվագախումբը, Սերգեյ Սմբատյանի գլխավորությամբ, տալիս է մոտ 35-40 համերգ աշխարհի ամենահռչակավոր բեմերում: Կոլեկտիվը մասնակցում է հայտնի փառատոնների, ինչպիսիք են «Young Euro Classics»–ը, «Կրեշչենդոն» և այլն։
Նվագախումբը և մաեստրոն ելույթ են ունեցել ժամանակակից ակադեմիական երաժշտության այնպիսի վարպետների հետ, ինչպիսիք են Վլադիմիր Սպիվակովը, Վադիմ Ռեպինը, Քշիշտոֆ Պենդերեցկին, Մաքսիմ Վենգերովը, Բորիս Բերեզովսկին, Դենիս Մացուևը և այլք:
«Նովոստի-Արմենիա» գործակալությունը Հայաստանի պետական երիտասարդական նվագախմբի ինֆորմացիոն հովանավորն է: -0-