ԵՐԵՎԱՆ, 9 մարտի. /Նովոստի–Արմենիա/. Հայոց ցեղասպանության մասին պատմող «Ոչնչացնելու մտադրություն» (Intent to Destroy) վավերագրական ֆիլմի համաշխարհային պրեմիերան տեղի կունենա Նյու Յորքում նախատեսված Tribeca կինոփառատոնի շրջանակում, հաղորդում է
Entertainment Weekly–ին։
«Թերի Ջորջի «Խոստումը» (The Promise) էպիկական կինոնկարի վրա հիմնված ֆիլմի հեղինակը` Ջո Բերլինգերը, հայացք է նետում Հայոց ցեղասպանության վրա Թուրքիայի և նրա ռազմավարական դաշնակիցների կողմից Ցեղասպանության ժխտման հարյուրամյակից հետո», – նշում է հրատարակությունը։
Загружается новость ... "Лево"
Պրեմիերայից հետո կկազմակերպվի ֆիլմի քննարկում, որին կմասնակցեն System of A Down ռոք–խմբի մենակատար Սերժ Թանկյանը, «Խոստումը» ֆիլմի պրոդյուսեր Էրիկ Իսրայելյանը, «Ոչնչացնելու մտադրություն» ֆիլմի ռեժիսոր Ջո Բերլինգերն ու գրող Փիթեր Բալաքյանը։
Tribeca փառատոնը հիմնադրվել է 2002 թ.–ին հռչակավոր դերասան Ռոբերտ Դե Նիրոյի կողմից։ Tribeca–ն կանցկացվի ապրիլի 19–30–ը Նյու Յորքում։–0–