Մոնեի «Խոտի դեզը» նկարը աճուրդում վաճառվել է 81 մլն դոլարով

19.11.2016, 16:10
Իմպրեսիոնիզմի դասական Կլոդ Մոնեի «Խոտի դեզը» նկարը Christi’s աճուրդում վաճառվել է 81,4 մլն դոլարով:
Մոնեի «Խոտի դեզը» նկարը աճուրդում վաճառվել է 81 մլն դոլարով

ԵՐԵՎԱՆ, 19 նոյեմբերի. /Նովոստի-Արմենիա/. Իմպրեսիոնիզմի դասական Կլոդ Մոնեի «Խոտի դեզը» նկարը Christi’s աճուրդում վաճառվել է 81,4 մլն դոլարով:

Սա ռեկորդային գումար է աշխարհահռչակ ֆրանսիացի գեղանկարչի աշխատանքների համար: Նախորդ ռեկորդը մեկ միլիոնով պակաս էր՝ 80 մլն, հաղորդում է BBC-ին:

Նկարը, որ պատկանում է միևնույն անունը կրող 25 աշխատանքների շարքին, ստեղծվել է 1891 թվականին:

Կտավի գնահատված արժեքը կազմել է մոտ 40 մլն դոլար, նախատեսվում էր այն վաճառել 45 մլն-ով:

2015 թ.-ի մայիսին Պաբլո Պիկասոյի «Ալժիրի կանայք» կտավը վաճառվել է Christi’s-ի աճուրդում 179 մլն դոլարով: Այս պահին դա  աճուրդի արդյունքում վաճառված արվեստի ամենաթանկարժեք գործն է: -0-