ԵՐԵՎԱՆ, 30 օգոստոսի. /Նովոստի–Արմենիա/. Համացանցում հայտնվել է «Հավերժ վեճ» երգի տեսահոլովակը, որը կատարում են Գագիկ Եզակյանն ու Աչի Պուրցելաձեն։
Загружается новость ... "Лево"
Երգը կարելի է համարել «Միմինո» լեգենդար ֆիլմի թեմայի զարգացում այն մասին, թե որ երկիրն է ավելի լավը` Հայաստանը, թե Վրաստանը։ Յուրաքանչյուր երգիչ ներկայացնում է իր երկիրը ողջ հմայքով։ Արդյունքում, «Հավերժ վեճում» հաղթում է ընկերությունը։
Տեսահոլովակը «զարդարել են» «Միմինո» ֆիլմի` բոլորի կողմից սիրված կադրերը։
Երգի խոսքերի հեղինակը Գեորգի Կարապետյանն է, երաժշտության հեղինակը` Զազա Խուբուկելաշվիլին։–0–