«Մանկական Եվրատեսիլում» Հայաստանը ներկայացնող Միշան «Բումերանգ» բաց կթողնի Երևանում «Ռիո» առևտրի կենտրոնի բացման ժամանակ (ՎԻԴԵՈ)
12.11.2017,
11:00
Միշան կներկայացնի իր եվրատեսիլյան «Բումերանգ» երգը «Ռիո» առևտրի կենտրոնի բացման արարողության ժամանակ, որը տեղի կունենա նոյեմբերի 13–ին:
ԵՐԵՎԱՆ, 12 նոյեմբերի. /Նովոստի–Արմենիա/. «Մանկական Եվրատեսիլ-2017» երգի միջազգային մրցույթի հայաստանյան ներկայացուցիչ Միշան կներկայացնի իր եվրատեսիլյան «Բումերանգ» երգը «Ռիո» առևտրի կենտրոնի բացման արարողության ժամանակ, որը տեղի կունենա նոյեմբերի 13–ին, հաղորդում է Հայաստանի հանրային հեռուստաընկերության մամուլի ծառայությունը։
Համերգի ընթացքում Միշայի կողքին կլինեն ու իրենց ելույթներով հաջողություն կմաղթեն Լիդուշիկը, «Արևիկ» մանկապատանեկան անսամբլը, Դալիթան, Մերի Քոչարյանը, Միկան, Դավիթ Վարդանյանը, Մաշան, «Խաղ ու Պար» շոուն, Մերի Վարդանյանը, Յանա Հովհաննիսյանը, «Swag kids» խումբը:
«Մանկական Եվրատեսիլ-2017» երգի միջազգային մրցույթը տեղի կունենա Վրաստանի մայրաքաղաք Թբիլիսիում նոյեմբերի 26-ին, որտեղ բացի Միշայից կմասնակցեն ևս 15 երկրներների ներկայացուցիչներ՝մրցույթը հյուրընկալող երկիր Վրաստանից, Ալբանիայից, Ավստրալիայից, Բելառուսից, Կիպրոսից, Իռլանդիայից, Իտալիայից, Մակեդոնիայից, Մալթայից, Նիդերլանդներից, Ուկրաինայից, Ռուսաստանից, Լեհաստանից, Սերբիայից և Պորտուգալիայից:–0–
Загружается новость ...
"Право"