ԵՐԵՎԱՆ, 19 փետրվարի. /Նովոստի–Արմենիա/. Հայկական «X Factor» շոուի մասնակից Միրիամ Բաղդասարյանը ցնցել է կանադական «Ձայնը» շոուի ժյուրիի բոլոր անդամներին։
Լառա Ֆաբիանը, Գարուն, Ալեքս Նևսկին և Էրիկ Լապուանտը ոչ միայն շրջվել են Միրիամի կողմը «Կույր լսումներ» փուլում, այլև շատ բարձր են գնահատել նրա ելույթը։ Միրիամը կատարել է «"Little me» երգը։
«Հիասքանչ է», – բացականչել է Ֆաբիանը, որին Միրիամն ընտրել է`որպես մարզիչ։–0–