Կոնստանտին Օրբելյանն ու Դմիտրի Խվորոստովսկին` «Grammy 2018»–ի հավակնորդներ

28.11.2017, 20:04
Կոնստանտին Օրբելյանն ու Դմիտրի Խվորոստովսկին առաջադրվել են Grammy–ի։
Կոնստանտին Օրբելյանն ու Դմիտրի Խվորոստովսկին` «Grammy 2018»–ի հավակնորդներ

ԵՐԵՎԱՆ, 28 նոյեմբերի. /Նովոստի–Արմենիա/. Grammy-ի պաշտոնական կայքում հրապարակվել է «Grammy 2018» հոբելյանական 60–րդ երաժշտական մրցանակաբաշխության հավակնորդների ամբողջական ցանկը։

Կյանքից վաղաժամ հեռացած օպերային երգիչ Դմիտրի Խվորոստովսկին և հայտնի դիրիժոր, Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի տնօրեն Կոնստանտին Օրբելյանն առաջադրվել են այդ հեղինակավոր մրցանակին «Լավագույն դասական սոլո վոկալ ալբոմ» անվանակարգում (Best Classical Solo Vocal Album) «Sviridov: Russia Cast Adrift» սկավառակի համար։

Հիշեցնենք, որ նոյեմբերի 22–ին 56 տարեկանում կյանքից հեռացել է Դմիտրի Խվորոստովսկին։ Նրա մոտ ախտորոշվել էր քաղցկեղ։

Հեղինակավոր մրցանակաբաշխությունն այս անգամ կանցկացվի Նյու Յորքում հունվարի 28–ին։ –0–