ԵՐԵՎԱՆ, 19 հունվարի. /Նովոստի–Արմենիա/.Հոլիվուդյան դերասանուհի Քեյթ Ուինսլեթը խնդրել է ամերիկյան կինոակադեմիայի ներկայացուցիչներին վերջապես «Օսկար» տալ Լեոնարդո Դի Կապրիոյին «Ողջ մնացածը» ֆիլմի համար, գրում է Կոմսոմոլսկայա պրավդան։ Դերասանուհին կարծում է, որ իր ընկերը դեռ «Տիտանիկի» ժամանակներից է արժանի «Օսկարի»։
«Հուսով եմ, որ Լեոն, վերջապես, կհաղթի։ Կարծում եմ, որ բոլորը նրան դա են ցանկանում, դա հիանալի կլիներ։ Շատ եմ սպասում դրան, հնարավոր է, այս տարին նրանը կլինի»,– խոստովանել է Քեյթը։
Լեոնարդո Դի Կապրիոն, ի դեպ, ռուսական արմատներ ունի։ Բանն այն է, որ նրա մոր մայրը Ռուսաստանից արտագաղթել էր։ Միաժամանակ, դերասանն ասում է, որ իրեն կիսով չափ ռուս է համարում, քանի որ նրա պապը նույնպես ռուս է եղել։
Ընդհանրապես, Դի Կապրիոն արդեն վաղուց օտարերկրացի դերասաններից ամենասիրվածներից մեկն է։ Նրան սիրում են և տատիները, և կինոգետները, և կինոսերները։ Իսկ մինչ օրս չստացած «Օսկարի» համար ռուսներն ավելի են անհանգստանում, քան ինքը դերասանը։
Այս տարի պարգևը կհանձնեն փետրվարի 28–ին։ Դի Կապրիոն մրցանակի հավակնորդ է «Ողջ մնացածը» ֆիլմի համար «լավագույն դերասան» անվանակարգում։ -0-