411
5.11
388.18
+7
Եղանակը Երևանում
Հայ

Իվետա Մուկուչյանի եվրատեսիլյան տեսահոլովակը ինտերնետ քվեարկության ֆավորիտն է

22:41
14 Մայիսի 2016

ԵՐԵՎԱՆ, 14 մայիսի. /Նովոստի–Արմենիա/. «Եվրատեսիլ 2016» երգի միջազգային մրցույթում Հայաստանը ներկայացնող Իվետա Մուկուչյանի LoveWave երգի տեսահոլովակը ճանաչվել է լավագույնը wiwibloggs.com կայքում կազմակերպված ինտերնետ քվեարկության արդյունքում։

Մուկուչյանի տեսահոլովակի օգտին քվեարկել է օգտատերերի 12,53 տոկոսը (1 548 ձայն)։ Երկրորդ տեղում է Իսպանիան (8,96 տոկոս), երրորդը Ռուսաստանն է (8,93 տոկոս)։

Քվեարկությանն ընդհանուր առմամբ մասնակցել է ավելի քան 12 հազար օգտատեր։

Անհայտները կոտրել են Իվետա Մուկուչյանի Instagram-ի էջը>>

Այս տարի «Եվրատեսիլ 2016» մրցույթն անցկացվում է «Միավորվենք» (Come together) կարգախոսի ներքո Ստոկհոլմի «Գլոբեն» արենայում։

Իվետա Մուկուչյանը դարձել է «Եվրատեսիլ 2016»–ի ամենագեղեցիկ մասնակիցը>>

Եզրափակչում, որը կկայանա այսօր Ստոկհոլում, վիճակահանության արդյունքներով բեմ դուրս կգան Բելգիայի, Չեխիայի, Նիդեռլանդների, Ադրբեջանի, Հունգարիայի, Իտալիայի, Իսրայելի, Բուլղարիայի, Շվեդիայի, Գերմանիայի, Ֆրանսիայի, Լեհաստանի, Ավստրալիայի, Կիպրոսի, Սերբիայի, Խորվաթիայի, Ռուսաստանի, Իսպանիայի, Լատվիայի, Ուկրաինայի, Մալթայի, Վրաստանի, Ավստրիայի, Մեծ Բրիտանիայի, Հայաստանի ներկայացուցիչները։ -0-


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-յան ալիքում

Partners News
ԱՌԿԱ գործակալություն
Բաժնի այլ նյութեր
14:09
10 Մարտի 2023
Ուիլ Սմիթին հիացրել է հայազգի 11-ամյա Էլեն Ալավերդյանի կատարումը (ՎԻԴԵՈ)
Ուիլ Սմիթին հիացրել է հայազգի 11-ամյա Էլեն Ալավերդյանի կատարումը. ՎԻԴԵՈ
18:05
16 Փետրվարի 2023
«Պարոն Ազնավուրը». Ֆրանսիան Շառլ Ազնավուրի մասին պատմող առաջին գեղարվեստական ֆիլմը կնկարահանի (ՖՈՏՈ)
«Պարոն Ազնավուրը». Ֆրանսիան Շառլ Ազնավուրի մասին պատմող առաջին գեղարվեստական ֆիլմը կնկարահանի. ՖՈՏՈ
20:32
01 Փետրվարի 2023
Հայտնի է, թե ով կներկայացնի Հայաստանը «Եվրատեսիլ 2023»-ում (ՎԻԴԵՈ)
Հայտնի է, թե ով կներկայացնի Հայաստանը «Եվրատեսիլ 2023»-ում. ՎԻԴԵՈ
12:53
25 Հունվարի 2023
Ամերիկացի հայտնի ռեժիսոր Արի Աստերը «Արևադարձ» ֆիլմը ստեղծելիս ոգեշնչվել է Փարաջանովի «Նռան գույն»–ից
Ամերիկացի հայտնի ռեժիսոր Արի Աստերը «Արևադարձ» ֆիլմը ստեղծելիս ոգեշնչվել է Փարաջանովի «Նռան գույն»–ից
11:10
16 Հունվարի 2023
«Դադարեցրեց շրջափակումը». Ռոզա Լինը ելույթ է ունեցել լոսանջելեսյան հեղինակավոր փառատոնին` կոչ անելով դադարեցնել Արցախի շրջափակումը (ՎԻԴԵՈ)
Ռոզա Լինը ելույթ է ունեցել լոսանջելեսյան հեղինակավոր փառատոնին` կոչ անելով դադարեցնել Արցախի շրջափակումը. ՎԻԴԵՈ
20:55
14 Հունվարի 2023
Մահացել է ԽՍՀՄ ժողովրդական արտիստ Իննա Չուրիկովան
79 տարեկանում մահացել է ԽՍՀՄ ժողովրդական արտիստ Իննա Չուրիկովան
16:36
20 Դեկտեմբերի 2022
ԳեոՊրոՄայնինգ Գոլդը Երևանի երաժշտական քոլեջի և Արարատի արվեստի մասնագիտացված դպրոցի համագործակցության հովանավոր (ՎԻԴԵՈ)
Դեկտեմբերի 16-ը Արարատի՝ Ղազարոս Սարյանի անվան միջնակարգ մասնագիտացված դպրոցի համար պատմական էր. ՎԻԴԵՈ
21:19
11 Դեկտեմբերի 2022
Հայաստանը զբաղեցրեց 2-րդ տեղը «Մանկական Եվրատեսիլ 2022» երգի մրցույթում. հաղթող ճանաչվեց Ֆրանսիան (ՎԻԴԵՈ)
Հայաստանը զբաղեցրեց 2-րդ տեղը «Մանկական Եվրատեսիլ 2022» երգի մրցույթում. հաղթող ճանաչվեց Ֆրանսիան. ՎԻԴԵՈ
20:20
11 Դեկտեմբերի 2022
Նարեն փայլուն ելույթ ունեցավ Երևանում անցկացվող «Մանկական Եվրատեսիլ-2022» երգի միջազգային մրցույթում (ՎԻԴԵՈ)
Նարեն փայլուն ելույթ ունեցավ Երևանում անցկացվող «Մանկական Եվրատեսիլ-2022» երգի միջազգային մրցույթում. ՎԻԴԵՈ
19:03
11 Դեկտեմբերի 2022
Երևանում մեկնարկեց «Մանկական Եվրատեսիլ 2022» հոբելյանական մրցույթը
Երևանում մեկնարկեց «Մանկական Եվրատեսիլ 2022» հոբելյանական մրցույթը
19:46
05 Դեկտեմբերի 2022
Հանրապետության հրապարակում մեկնարկել է «Մանկական Եվրատեսիլ 2022»-ի բացման արարողությունը (ՈՒՂԻՂ)
Հանրապետության հրապարակում մեկնարկել է «Մանկական Եվրատեսիլ 2022»-ի բացման արարողությունը. ՈՒՂԻՂ
15:06
05 Դեկտեմբերի 2022
Հավատա հրաշքին. ներկայացվել է «Մանկական Եվրատեսիլ 2022-ի» բեմը (ՖՈՏՈ)
Հավատա հրաշքին. ներկայացվել է «Մանկական Եվրատեսիլ 2022-ի» բեմը. ՖՈՏՈ