Հայաստանում առաջին անգամ կանցկացվի հայ հոգևոր երաժշտության «Շարական» փառատոնը
11:22
22 Օգոստոսի 2016
ԵՐԵՎԱՆ, 22 օգոստոսի. /Նովոստի–Արմենիա/. Հայ հոգևոր երաժշտության «Շարական» փառատոնն առաջին անգամ կանցկացվի սեպտեմբերի 14–16–ը Տաթևի վանական համալիրում, հաղորդում են կազմակերպիչները։
«Շարական» փառատոնի նպատակն է պահպանել և խթանել հայ հոգևոր երաժշտության ժառանգությունը:
«Շարական» փառատոնը աﬔնամյա փառատոն է, որը շարունակաբար զարգացնելու է հայ հոգևոր երաժշտության կարևորության գաղափարը և ազդեցությունն ընդհանրապես:
Փառատոնը հայ երաժիշտներին և հետաքրքրված հանդիսատեսին տրամադրելու է ﬕ հարթակ` այս հարուստ և բազմաբովանդակ երաժշտությանն ու արվեստին ավելի խորը ծանոթանալու համար:
Փառատոնի կազմակերպիչներն են Music of Armenia–ն և «Տաթևի վերածնունդ» հիմնադրամը։ –0–
Brunette–ի հագուստի ոգեշնչման աղբյուրը Երևանի ամենահայտնի հուշարձաններից մեկն է` «Մայր Հայաստանը»: Այն խորհրդանշում է հայ կանանց ուժը և գեղեցկությունը. ՎԻԴԵՈ