ԵՐԵՎԱՆ, 9 փետրվարի. /Նովոստի Արմենիա/. Հայաստանին սիրահարված չինացի Մայքլ Հյոն կատարել է Super Saqo-ի ու Հայկ Ղևոնդյանի (Սպատակցի Հայկոյի) «Մի գնա» զուգերգը:
««Մի գնա»–ն հայկական բոլոր ժամանակների ամենաինտերնացիոնալ երգն է», - գրել է չինացի ուսանողը Instagram-ի իր էջում:
«Մի գնա» երգն ավելի վաղ է սկսել ընդլայնել իր աշխարագրությունը: Երգը հասել է Թուրքիա ու Իսրայել: Իսկ անցած տարվա վերջին երգը կատարել է ֆրանսիացի երգիչ, ռեփեր ու երգահան Մեթր Գիմսը (Maître Gims):
Իսկ Մայքլ Հյոն առաջին անգամ չէ, որ հիանում է հայկական երաժշտությամբ` այս տարվա հունվարին նա կատարել էհայտնի հայ երգչուհիՍիրուշոյի ու Capital Cities-ի մենակատար Սեբուի «Վույ աման» երգը»: -0-