416.92
4.78
387.22
+18
Եղանակը Երևանում
Հայ

Հայաստանի մասին աննախադեպ ցուցահանդես կանցկացվի Նյու Յորքում

17:40
05 Ապրիլի 2017
ԵՐԵՎԱՆ, 4 ապրիլի. /Նովոստի-Արմենիա/. 2018 թ.-ի աշնանը Նյու Յորքի աշխարհահռչակ «Մետրոպոլիտեն» թանգարանում կանցկացվի Հայաստանին նվիրված աննախադեպ ցուցահանդես, չորեքշաբթի հայ լրագրողներին ասաց թանգարանի ղեկավար Հելեն Էվանսը:

«2018 թ.-ի սեպտեմբերի 21-ին «Մետրոպոլիտեն» արվեստի թանգարանում կկայանա Հայաստանին, հայ արվեստին նվիրված ցուցահանդեսի բացումը: Շատ ուրախ եմ, որ այսօր այստեղ եմ արդեն երկրորդ անգամ, չէ՞ որ մենք սկսում են ամրապնդել կապը Հայաստանի հետ», - ասաց Էվանսը:

Նրա խոսքով, ցուցահանդեսին ներկայացվելու են հայ մշակույթի գլուխգործոցները` սկսած քրիստոնեության ընդունումից, մինչև 17-րդ դար: Էվանսը նշեց, որ ցուցահանդեսը առավելապես կներկայացնի վիզուալ հայ մշակույթը, ինչպես նաև` հրատարակչական գործը:

«Առանձնահատուկ շնորհակալություն եմ հայտնում Հայաստանի կառավարությանը` ի դեմս ՀՀ մշակույթի նախարարության` 2008 թ.-ին «Մետրոպոլիտեն» թանգարանին նվիրած խաչքարի համար, որը ներառվել է մեր թանգարանի մշտաան ցուցադրության մեջ և շատ կարևոր ցուցանմուշ է: Դրա շարունակությունը կդառնա Հայաստանին նվիրված ցուցահանդեսը», - ասաց Էվանսը:

Ցուցահանդեսին իրենց ցուցանմուշները կներկայացնի երեք թանգարան` Հայաստանի պատմության թանգարանը, Մայր Տաճար Սուրբ Էջմիածնի թանգարանը և «Մատենադարանը»:

Ցուցահանդեսի կազմակերպման աշխատանքները տարվում են 2013 թ.-ից` ՀՀ մշակույթի նախարարության անմիջական ղեկավարության ներքո:

«2014 թ.-ին «Մետրոպոլիտեն» թանգարանի նախկին տնօրենն իր գրքում գրել է հայերի նվիրած խաչքարի մասին, որ դրա միջոցով հայկական մշակույթը կարող է ներկայացվել որպես համաշխարհային մշակույթի մաս: Ցուցահանդեսի նպատակն է` զուգահեռներ անցկացնել հայկական և համաշխարհային մշակութային ժառանգության միջև», - ավելացրեց Էվանսը:

«Մետրոպոլիտեն» թանգարանի ղեկավարը և ևս երկու միջազգային փորձագետ Հայաստանում են «Թանգարանային ցուցահանդես. նախագծում և դիզայն» թեմայով սեմինարի շրջանակում, որի նպատակն է Հայաստանում ղեկավարական արհեստի զարգացումը: Չորս օրվա ընթացքում միջազգային մասնագետներն իրենց փորձը կփոխանցեն իրենց հայ գործընկերներին: Նախագիծը ֆինանսավորվում է USAID «Իմ Հայաստանը» ծրագրի շրջանակում: -0-

Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-յան ալիքում

Partners News
ԱՌԿԱ գործակալություն
Բաժնի այլ նյութեր
14:42
02 Հունիսի 2023
«Yerevan». Արկադի Դումիկյանը և շոումեն Միխայիլ Գալուստյանը Երևանի մասին նոր տեսահոլովակ են ներկայացրել (ՎԻԴԵՈ)
Արկադի Դումիկյանը և շոումեն Միխայիլ Գալուստյանը Երևանի մասին նոր տեսահոլովակ են ներկայացրել. ՎԻԴԵՈ
20:07
30 Մայիսի 2023
Երևանում նշել են երաժշտագետ և կոմպոզիտոր Էդուարդ Փաշինյանի 100-ամյակը
Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայում տեղի ունեցավ Ուսանողական գիտական-ստեղծագործական ընկերության գիտաժողով՝ նվիրված հայ ականավոր երաժշտագետ, պրոֆեսոր, ՀԽՍՀ արվեստի վաստակավոր գործիչ Էդուարդ Փաշինյանի (1923-2004) ծննդյան 100-ամյակին
03:18
14 Մայիսի 2023
Հայաստանը զբաղեցրեց 14-րդ տեղը «Եվրատեսիլ 2023»-ում, հաղթեց Շվեդիան (ՎԻԴԵՈ)
Հայաստանը զբաղեցրեց 14-րդ տեղը «Եվրատեսիլ 2023»-ում, հաղթեց Շվեդիան. ՎԻԴԵՈ
00:40
14 Մայիսի 2023
Brunette-ը փայլեց «Եվրատեսիլ 2023»-ի եզրափակչում (ՎԻԴԵՈ)
Brunette-ը փայլեց «Եվրատեսիլ 2023»-ի եզրափակչում. ՎԻԴԵՈ
15:17
12 Մայիսի 2023
Դիանա Արբենինան և «Ночные Снайперы» խումբը Երևանում կներկայացնեն «Авиарежим» նոր շոու ծրագիրը
Դիանա Արբենինան և «Ночные Снайперы» խումբը գալիս են Երևան
14:25
12 Մայիսի 2023
Brunette–ը խոսել է իր ելույթի անակնկալի և երգի ուղերձի մասին
«Եվրատեսիլ 2023»–ում հայաստանյան պատվիրակ Brunette–ը խոսել է իր ելույթի անակնկալի և երգի ուղերձի մասին
12:12
12 Մայիսի 2023
Հայտնի է, թե որ համարի ներքո հանդես կգա Brunette–ը «Եվրատեսիլ 2023»–ի եզրափակչում
Հայտնի է, թե որ համարի ներքո հանդես կգա Brunette–ը «Եվրատեսիլ 2023»–ի եզրափակչում
01:09
12 Մայիսի 2023
Հայաստանը դուրս եկավ «Եվրատեսիլ 2023»-ի եզրափակիչ (ՎԻԴԵՈ)
Եվրատեսիլ 2023»-ին Հայաստանը ներկայացնող Brunette-ը, երկրորդ կիսաեզրափակչի քվեարկության արդյունքում, դուրս եկավ մրցույթի եզրափակիչ. ՎԻԴԵՈ
23:17
11 Մայիսի 2023
Հայաստանը ներկայացնող Brunette-ը փայլուն ելույթ ունեցավ «Եվրատեսիլ 2023» երկրորդ կիսաեզրափակչում (ՎԻԴԵՈ)
Հայաստանը ներկայացնող Brunette-ը փայլուն ելույթ ունեցավ «Եվրատեսիլ 2023» երկրորդ կիսաեզրափակչում. ՎԻԴԵՈ
11:08
10 Մայիսի 2023
Հայտնի են «Եվրատեսիլ 2023»–ի առաջին կիսաեզրափակիչը հաղթահարած 10 երկրները (ՖՈՏՈ)
Հայտնի են «Եվրատեսիլ 2023»–ի առաջին կիսաեզրափակիչը հաղթահարած 10 երկրները. ՖՈՏՈ
10:56
08 Մայիսի 2023
Brunette–ը փայլում է Եվրատեսիլի փիրուզագույն գորգին. նրա հագուստի ոգեշնչման աղբյուրը «Մայր Հայաստանն է» (ՎԻԴԵՈ)
Brunette–ի հագուստի ոգեշնչման աղբյուրը Երևանի ամենահայտնի հուշարձաններից մեկն է` «Մայր Հայաստանը»: Այն խորհրդանշում է հայ կանանց ուժը և գեղեցկությունը. ՎԻԴԵՈ
10:57
14 Ապրիլի 2023
Թանգարանների այցելությունը մինչև 12 տարեկան երեխաների համար կլինի անվճար. նախարար
Թանգարանների այցելությունը մինչև 12 տարեկան երեխաների համար կլինի անվճար