Հայաստանի ֆիլհարմոնիկ նվագախումբը առաջին անգամ ելույթ կունենա Մարիինյան թատրոնում
12.07.2016,
15:37
Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախումբն առաջին անգամ ելույթ կունենա Մարիինյան թատրոնի համերգային սրահում:
ԵՐԵՎԱՆ, 12 հուլիսի. /Նովոստի-Արմենիա/. Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախումբն առաջին անգամ ելույթ կունենա Մարիինյան թատրոնի համերգային սրահում:
Համերգը, որը տեղի կունենա հուլիսի 12-ին, նվիրված է կոլեկտիվի 90-ամյակին և Հայաստանի Հանրապետության 25-ամյակին, հաղորդում է թատրոնի մամուլի ծառայությունը:
Նվագախումբը կկատարի Արամ Խաչատրյանի Ջութակի կոնցերտը և Հեկտոր Բեռլիոզի «Ֆանտաստիկական սիմֆոնիան»: Ջութակի կոնցերտում մենակատարմամբ հանդես կգա Անուշ Նիկողոսյանը, ով նվագում է Ջովաննի Բատիստա Գվադանինիի 1753 թ.-ի աշխատանքի բացառիկ գործիքներից մեկի վրա:
Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախումբը հիմնվել է 1925 թվականին` որպես Երևանի կոնսերվատորիայի Սիմֆոնիկ նվագախումբ։ Տարբեր տարիներին համույթը ղեկավարել են Արշակ Ադամյանը, Ալեքսանդր Սպենդիարյանը, Սուրեն Չարեկյանը, Կոնստանտին Սարաջևը, Միքայել Մալունցյանը, Օհան Դուրյանը, Դավիթ Խանջյանը, Վալերի Գեորգիևը, Վահագն Պապյանը, Լորիս Ճգնավորյանն ու Միքայել Ավետիսյանը։ 2000 թ.–ից նվագախմբի գեղարվեստական ղեկավարն ու գլխավոր դիրիժորը Էդուարդ Թոփչյանն է։ –0–