Հայ հնագետը հայտնաբերել է փարավոն Թութանհամոնի տատիկի արձանը

24.03.2017, 16:15
Թագուհի Տիայի՝ եգիպտական փարավոն Տուտանհամոնի տատիկի արձանը հայտնաբերվել է նրա ամուսնու՝ փարավոն Ամենհոտեպ III-ի դամբարանում:
Հայ հնագետը հայտնաբերել է փարավոն Թութանհամոնի տատիկի արձանը

ԵՐԵՎԱՆ, 24 մարտի. /Նովոստի-Արմենիա/. Թագուհի Տիայի՝ եգիպտական փարավոն Տուտանհամոնի տատիկի արձանը հայտնաբերվել է նրա ամուսնու՝ փարավոն Ամենհոտեպ III-ի դամբարանում, որը գտնվում է Կոմ էլ Հետանում (Նեղոսի արևմտյան ափ), հաղորդում է իսպանական ABC Cultura հարթակը:

Թագուհու արձանը հայտնաբերել է Խուրիգ Սուրուզյանի ղեկավարության տակ աշխատող հնագետների խումբը:

Սուրուզյանի խոսքով, Տիայի արձանը, որը տեղակայված էր Ամենհոտեպ III-ի հսկայական արձանի ներքևում, հնարավոր է եղել հայտնաբերել բոլորովին պատահաբար:

Հնագետը նշել է, որ արձանը լավ վիճակում էր, սակայն նրբին վերականգնման կարիք ունի:

Ինչպես հայտնել է Եգիպտոսի հնությունների գործով նախարար Հալեդ ալ Անանին, սա բացառիկ և կարևոր գտածո է: Նրա խոսքով, Տիայի արձանից բացի, հայտնաբերվել են նաև գրանիտե արտեֆակտներ: -0-