438.63
4.38
404.42
-4
Եղանակը Երևանում
Հայ

«ՀԱՅ ՖԵՍՏ» միջազգային թատերական փառատոնն ամփոփեց իր արդյունքները

18:38
09 Հոկտեմբերի 2016

ԵՐԵՎԱՆ, 9 հոկտեմբերի. /Նովոստի-Արմենիա/. Այս տարի «ՀԱՅ ՖԵՍՏ» 14-րդ միջազգային թատերական փառատոնի՝ 20 երկրից ժամանած 250 մասնակիցները ցուցադրել են ավելի քան 50 ներկայացում, հաղորդում է ՀՀ մշակույթի նախարարությունը:

ՀՀ մշակույթի նախարարության աջակցությամբ կազմակերպվող «ՀԱՅ ՖԵՍՏ» միջազգային թատերական փառատոնն այս տարի կայացավ հոկտեմբերի 1-8-ը: Այն կրում էր «Իրականացրու երազանքդ «ՀԱՅ ՖԵՍՏ»-ի հետ» խորագիրը և հյուրընկալել էր 20 երկրից ժամանած 250 մասնակիցների և հյուրերի, նրանց թվում՝ հեղինակավոր արվեստագետների, արտմենեջերների, միջազգային փառատոնի նախագահների Մեծ Բրիտանիայից, ԱՄՆ-ից, Ֆրանսիայից, Լեհաստանից, Իսրայելից, Լիտվայից, Գերմանիայից, Չեխիայից, Նորվեգիայից, Հունաստանից, Ճապոնիայից, Ֆինլանդիայից, Ուզբեկստանից, Ղազախստանից, Ռուսաստանից, Իրանից, Վրաստանից և այլ երկրներից:

Երևանյան 12 բեմահարթակներում ցուցադրվել է ավելի քան 50 ներկայացում:

Հաղորդագրության համաձայն, թատերասերները հնարավորություն ունեցան դիտելու դրամատիկական, երաժշտական, պարային մոնոներկայացումներ, մուլտիմեդիային, իրերի, տիկնիկային, մարիոնետների ներկայացում-ցուցահանդես, ֆիզիկական, շարժման, կրկեսային, մանկական, ինչպես նաև բացօթյա ներկայացումներ:

Փառատոնի հյուրերը անցկացրեցին նաև վարպետության դասընթացներ:

Փառատոնի նշանավոր ներկայացումներից էին աշխարհահռչակ «Իլխոմ» թատրոնի «Յոթ լուսին» (Ուզբեկստան), «Նեբոլշոյ Դրամատիկական Թատրոն»-ի «Կարամազով եղբայրներ» (Սանկտ Պետերբուրգ), Մաքսիմ Գորկու թատրոնի «Հոգիների աճուրդը» (բեմադրիչ՝ կանադահայ հայտնի դերասանուհի Արսինե Խանջյան) (Գերմանիա) ներկայացումները:

Երևանյան թատրոններից «ՀԱՅ ՖԵՍՏ»-ի հիմնական ծրագրում հանդես եկան Հ. Ղափլանյանի անվան դրամատիկական, Հ. Թումանյանի անվան տիկնիկային, «Փոքր» և «Միհր» թատրոնները և այլն:

ՀՀ անկախության 25-ամյակին նվիրված միջոցառումների շրջանակում անցկացվեց «Ժամանակակից թատրոնը» թեմայով միջազգային գիտաժողով՝ ԵԹԿՊ-ի հետ համատեղ:

«Միջազգային ձևաչափով գիտաժողով ԵԹԿՊԻ-ում տեղի էր ունենում առաջին անգամ, ինչն իր ողջույնի խոսքում կարևորեց բուհի ռեկտոր, պրոֆեսոր Դավիթ Մուրադյանը: Նա առանձնահատուկ անդրադարձավ «ՀԱՅ ՖԵՍՏ» փառատոնի համագործակցությանը, ողջունեց գիտաժողովի մասնակիցներին, հյուրերին, ներկաներին: Ողջույնի խոսքով հանդես եկավ նաև «ՀԱՅ ՖԵՍՏ» փառատոնի նախագահ Արթուր Ղուկասյանը, ով նշանակալի համարեց նմանատիպ գործունեությունը», - նշվում է հաղորդագրության մեջ:

Առաջին նիստը նախագահեց բուհի պրոֆեսոր, ուսումնագիտական աշխատանքների գծով պրոռեկտոր Նարինե Սարգսյանը, ով ողջունեց մասնակիցներին և ինստիտուտի պատմության մեջ այս գիտաժողովը համարեց բացառիկ:

Երկրորդ նիստը նախագահեց Արվեստի պատմության և տեսության ամբիոնի վարիչ, արվեստագիտության դոկտոր, պրոֆեսոր Գրիգոր Օրդոյանը: Նա, ողջունելով ներկաներին և գիտաժողովի մասնակիցներին, մաղթեց նրանց հետաքրքիր և բովանդակալից նստաշրջան:

Բացի այդ, փառատոնի շրջանակում անակնկալ էր սպասվում տերպսիխորայի երկրպագուների համար. անցկացվեց լեհական ծրագիր: Այն կրում էր «Ժամանակակից պարի հարթակ» խորագիրը. Ցուցադրվել է 3 պարային ներկայացում («Սենյակ 40», «Գործողություններ (Acts)», «Չպատմված պատմություններ»):

Ինչպես նշեցին ՀՀ մշակույթի նախարարության մամուլի ծառայությունից, այս ծրագիրը նպատակ ունիժեր ներկայացնել ժամանակակից պարն ու պարարվեստը՝ ստեղծված լավագույն լեհ արտիստների, ուսուցիչների և մասնագետների կողմից, որոնց համախմբում է Լեհական պարահարթակ 2014-ը: Այն լի է պարային ներկայացումներով, սեմինարներով, հանդիպումներով և քննարկումներով, որոնք տեղակայված են Արևելյան ընկերակցության երկրների 4 մայրաքաղաքներում` Մինսկում, Կիևում, Թբիլիսիում և Երևանում:

Այդ նախագիծն իրականացվում է տեղի փորձառու մշակույթի գործիչների հետ համագործակցությամբ և Լյուբլինում կայացած Լեհական պարահարթակ 2014-ին սկիզբ առած համագործակցության շարունակությունն է: Այն նպատակ ունի կառուցել փորձի փոխանակման հարթակ Լեհաստանի և Արևելյան ընկերակցության երկրների տարբեր պարային բեմերի միջև:

Հաղորդագրության համաձայն, ծրագրի առաքելությունն է վերականգնել և ուժեղացնել Արևելյան և Կենտրոնական Եվրոպայի ժամանակակից պարի ընդհանուր պատմական դիսկուրսի ընկալումը, որը ոչ միայն պետք է հետևի միջազգային տենդենցներին, այլ նաև հզորացնի տեղական մշակույթները և աջակցի երկրներին փորձի փոխանակման միջոցով պայքարել պարարվեստի զարգացմանը խոչընդոտող քաղաքական և տնտեսական խնդիրների դեմ:

Փառատոնը բացվել է «Իլխոմ» թատրոնի «Յոթ լուսին» ներկայացումով՝ Կ. Ստանիսլավսկու անվան ռուսական դրամատիկական թատրոնում (բեմադրիչ՝ Վլադիմիր Պանկով):

«Իլխոմ» թատրոնը հիմնադրվել է 1976 թ-ին: Վերջին 10 տարիների ընթացքում այս թատրոնի ներկայացումները արդեն ներկայացվել են ավելի քան 40 միջազգային թատերական փառատոներին, 21 երկրներում: «Յոթ լուսին» -ը համատեղ նախագիծ է «Իլխոմ» թատրոնի և Սաունդրամա ստուդիայի միջև՝ հիմնված Ալիշեր Նավոյի «Յոթ լուսին»-ը գործի վրա:

Այս ներկայացումը գերագնահատված սպասումների ողբերգության մասին է. իշխանության մոլուցքը համարժեք է պարանոյայի, և այն խոցում է լիրիկական հոգին՝ նկարչի հոգին:

Հիմնական ներկայացումների մուտքը եղել է հրավիրատոմսերով և անցագրերով, ինչը հնարավորություն է տվել ավելի մեծ թվով հայ թատերասեր հասարակությանը ծանոթանալ արտերկրի թատերական արվեստի բարձրարժեք նմուշներին:

«ՀԱՅ ՖԵՍՏ» միջազգային թատերական փառատոնն առաջին անգամ կայացել է 2003 թ.-ին: Փառատոնի նախագահն է Արթուր Ղուկասյանը: 2006 թվականից «ՀԱՅ ՖԵՍՏ»-ը գլխավոր թատերական փառատոնն է նախկին ԽՍՀՄ տարածքում (բացառությամբ Մոսկվայի): -0-

Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-յան ալիքում

ԱՌԿԱ գործակալություն
Բաժնի այլ նյութեր
12:50
31 Հունվարի 2024
Երևանում առաջին անգամ ցուցադրվելու է Բրիտանական թանգարանում պահվող «Անահիտ դիցուհու» արձանը
Ցուցադրությունը տեղի կունենա 2024 թվականի սեպտեմբերին
12:52
26 Հունվարի 2024
Աշխարհահռչակ թավջութակահար Ստեփան Հաուսերը հոլովակներ է հրապարակել հայ քանոնահարուհու հետ (ՎԻԴԵՈ)
Հայկական չքնաղ քանոնի ելևէջները․ աշխարհահռչակ թավջութակահար Ստեփան Հաուսերը հոլովակներ է հրապարակել հայ քանոնահարուհու հետ․ ՎԻԴԵՈ
21:15
22 Հունվարի 2024
Այսօր հայ անվանի կոմպոզիտոր Առնո Բաբաջանյանի ծննդյան 103–ամյակն է
Հունվարի 22–ին նշվում է հայ անվանի կոմպոզիտոր, դաշնակահար, մանկավարժ, ԽՍՀՄ ժողովրդական արտիստ և խորհրդային հիթերի հեղինակ Առնո Բաբաջանյանի 103–ամյակը
09:43
19 Հունվարի 2024
Էմանուել Ճգնավորյանը նշանակվել է Միլանի սիմֆոնիկ նվագախմբի երաժշտական ղեկավար
Լորիս Ճգնավորյանի որդին՝ Էմանուել Ճգնավորյանը նշանակվել է Միլանի սիմֆոնիկ նվագախմբի երաժշտական ղեկավար
21:15
16 Հունվարի 2024
Mezzo–ն Արամ Խաչատրյանի 120–ամյակին նվիրված ֆիլմ է նկարահանել․ այն առաջիկայում կցուցադրվի
Ֆրանսիական հեղինակավոր Mezzo–ն Արամ Խաչատրյանի 120–ամյակին նվիրված ֆիլմ է նկարահանել․ այն առաջիկայում կցուցադրվի
12:28
16 Հունվարի 2024
Պատանի ջութակահար Դավիթ Բաբայանը միջազգային մրցույթում արժանացել է 2-րդ մրցանակի
Ի նշանավորումն իր հաղթանակի՝ մրցույթի ժյուրիի որոշմամբ Դավիթը ելույթ է ունեցել  «New Jersey Sinfonietta» նվագախմբի հետ
16:53
15 Հունվարի 2024
«Գոյ» թատրոնը լուծարվում է՝ միանալով մեկ այլ թատրոնի․ կոլեկտիվը բողոքի ակցիա է կազմակերպել
«Գոյ» փորձարարական թատրոնի ստեղծագործական խումբը բողոքի ակցիա է իրականացնում
16:26
15 Հունվարի 2024
Փարաջանովի 100–ամյակին ընդառաջ․ Ֆրանսիական «Տոբոգան» թատրոնում տեղի կունենա «Նռան գույնը» պարային ներկայացման պրեմիերան
«Նռան գույնը» պարային ներկայացման հայաստանյան պրեմիերան տեղի կունենա 2024 թվականի մարտին՝ Ա. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում
15:02
09 Հունվարի 2024
«Սերգեյ Փարաջանով․ Չընդհատված թռիչք» ցուցադրություն ARARAT թանգարանում
Ի նշանավորումն Սերգեյ Փարաջանովի 100-ամյակի, Երևանի կոնյակի գործարանի ARARAT թանգարանն իր ժամանակավոր ցուցադրությունների սրահում բացում է «Սերգեյ Փարաջանով․ Չընդհատված թռիչք» ցուցադրությունը
09:42
08 Հունվարի 2024
Հունվարի 9–ին կմեկնարկեն Սերգեյ Փարաջանովի 100-ամյակի հոբելյանական միջոցառումները
2024 թ. հունվարի 9-ին նշվում է Սերգեյ Փարաջանովի 100-ամյակը
12:18
22 Դեկտեմբերի 2023
Հայկական «Amerikatsi» ֆիլմն առաջին անգամ ընդգրկվել է «Օսկարի» շորթլիսթում՝ բաղկացած ընդամենը 15 ֆիլմից
Պատմական իրադարձություն․ հայկական «Amerikatsi» ֆիլմն առաջին անգամ ընդգրկվել է «Օսկարի» շորթլիսթում՝ բաղկացած ընդամենը 15 ֆիլմից
13:27
19 Դեկտեմբերի 2023
Netflix–ը ՀՀ–ում կնկարահանի երկու ֆիլմ և մեկ սերիալ
Համագործակցության հուշագիր է ստորագրվել հայտնի դերասան Թիլ Շվայգերի ներկայացուցչի հետ