ԵՐԵՎԱՆ, 11 ապրիլի./Նովոստի–Արմենիա/. «Եվրատեսիլում» Գերմանիան ներկայացնող Լևինա Մյուզիքը (Levina Music), ով կատարել է Կոմիտասի «Կաքավիկ» ստեղծագործությունը, կայցելի Հայաստան։
Ինչպես հաղորդում է Հայաստանի հանրային հեռուստաընկերության մամուլի ծառայությունը, Լևինան եվրատեսիլյան փրոմո-արշավի շրջանակում ապրիլի 13-ին կժամանի Հայաստան:
Երկօրյա այցի ընթացքում Լևինան հնարավորություն կունենա հանդիպելու եվրատեսիլյան հայ երկրպագուներին, ինչպես նաև ծանոթանալու հայկական մշակույթին և պատմությանը:
Загружается новость ... "Лево"
Նա կայցելի Կոմիտասի թանգարան-ինստիտուտ, կհանդիպի «Թումո» ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնի սաներին, ինչպես նաև հարցազրույց կտա հայաստանյան մի շարք լրատվամիջոցների ներկայացուցիչների:
Հիշեցնենք, որ մրցույթի հայաստանյան պատվիրակ Արծվիկն իր կողմից կազմակերպված եվրատեսիլյան challenge-ն առաջինն ուղղել էր հենց նրան, որին ի պատասխան Լևինան կատարել էր Կոմիտասի «Կաքավիկ» ստեղծագործությունը, որը մեծ ոգևորություն առաջացրեց հայ երկրպագուների մոտ:
Սպասվելիք այցը կօգնի Լևինային հայկական երաժշտության մասին նոր գիտելիքներ ձեռքբերելուն, ինչու չէ նաև հայերեն նոր կատարումներ ներկայացնելուն:–0–