Էմբեր Հերդն ամուսնալուծվում է Ջոնի Դեփից

26.05.2016, 13:34
Ամերիկացի դերասան Ջոնի Դեփի կինը` Էմբեր Հերդը, մայիսի 23-ին ամուսնալուծության դիմում է ներկայացրել դատարան:
Էմբեր Հերդն ամուսնալուծվում է Ջոնի Դեփից

ԵՐԵՎԱՆ, 26 մայիսի. /Նովոստի-Արմենիա/. Ամերիկացի դերասան Ջոնի Դեփի կինը` Էմբեր Հերդը, մայիսի 23-ին ամուսնալուծության դիմում է ներկայացրել դատարան, հաղորդում է ՌԲԿ-ն` հղում անելով TMZ-ին:

Փաստաթղթում Հերդը, որպես ամուսնալուծության պատճառ, նշել է «անհաշտելի տարաձայնությունները» և խնդրել է դատարանին իրեն ալիմենտներ նշանակել:

Միաժամանակ, Դեփը պատասխանել է կնոջ դիմումին իր փաստաբան Լաուրա Վասսերի միջոցով: Նա խնդրել է դատարանից մերժել Հերդի ալիմենտների հայցը:

Ջոնի Դեփը և Էմբեր Հերդը ամուսնացել են նախորդ տարվա փետրվարին: TMZ-ի աղբյուրների տվյալներով, զույգը ամուսնական պայմանագիր չի կնքել: -0-