‹‹Ծիրանի ծառ›› երգը՝ Արամ MP3-ի նորովի մեկնաբանությամբ (ՎԻԴԵՈ)

23.07.2017, 12:50
Համացանցում է հայտնվել Արամ MP3-ի նորովի մեկնաբանությամբ ‹‹Ծիրանի ծառ›› ժողովրդական երգը:
‹‹Ծիրանի ծառ›› երգը՝ Արամ MP3-ի նորովի մեկնաբանությամբ  (ՎԻԴԵՈ)

ԵՐԵՎԱՆ, 23 հուլիսի. /Նովոստի–Արմենիա/. Համացանցում է հայտնվել  ‹Եվրատեսիլ›› երգի միջազգային մրցույթի հայաստանյան ներկայացուցիչ Արամ MP3-ի նորովի մեկնաբանությամբ ‹‹Ծիրանի ծառ›› ժողովրդական երգը, որը ներառված է ‹‹Դաշտերով›› նախագծում:

Վերոնշյալ նախագծում ներառված են մի շարք հայկական սիրված երգեր, որոնք նոր մոտեցումներով համատեղ ներկայացնում են Իվետա Մուկուչյանը և Արամ MP3-ին: ‹‹Ծիրանի ծառ››-ը շարքում ներառված եզակի ստեղծագործություններից է, որն Արամը կատարում է միայնակ:

Հիշեցնենք, որ հանրության լայն շերտերին արդեն ներկայացվել են վերոնշյալ նախագծում ներառված ‹‹Ալ էղնիմ››, ‹‹Քամին զանա››,‹‹Ղափամա›› և ‹‹Նինո›› երգերը` նորովի մեկնաբանություններով:–0–