418.37
4.78
386.31
+20
Եղանակը Երևանում
Հայ

Չայկովսկու անվան սիմֆոնիկ նվագախումբը համերգ կտա Երևանում

19:32
14 Հունիսի 2017
ԵՐԵՎԱՆ, 14 հունիսի. /Նովոստի–Արմենիա/. Երևանում կկայանա Չայկովսկու անվան սիմֆոնիկ նվագախմբի համերգը` լեգենդար դիրիժոր Վլադիմիր Ֆեդոսևի ղեկավարությամբ։ Համերգի ժամանակ կհնչեն հռչակավոր կոմպոզիտորներ Արամ Խաչատրյանի և Պյոտոր Չայկովսկու ստեղծագործությունները։

Համերգը տեղի կունենա հունիսի 25–ին Արամ Խաչատրյանի անվան համերգասրահում` «Երևանյան հեռանկարներ» փառատոնի շրջանակում և ՎՏԲ 24 բանկի աջակցությամբ։ Համերգի ժամանակ որպես մենակատար ելույթ կունենա պատանի հայ ջութակահար Դիանա Ադամյանը։

«Մեծ ուրախություն և պատասխանատվություն է լինել Երևանում։ Մենք մեծ կապեր ունենք ձեր մշակույթի հետ։ Շատ լավ եք զգում ձեր երաժշտությունը` ձեր ժողովրդական երաժշտությունը։ Երջանիկ ենք, որ մեր մշակութային կապերը վերսկսվում են։ Դա հիանալի է։ Երաժշտությունը պետք է միայն միավորի։ Աշխարհում հիմա շատ են բացասական երևույթներն ու իրադարձությունները, և ես հույս ունեմ, որ երաժշտությունը կհաղթի», – ասաց մաեստրո Ֆեդոսևը չորեքշաբթի ասուլիսի ժամանակ` շնորհակալություն հայտնելով համերգի կազմակերպիչներին ջերմ ընդունելության համար։

Загружается новость ... "Лево"

ՎՏԲ խումբը` ի դեմս ՎՏԲ 24 բանկի, աջակցում է Չայկովսկու անվան սիմֆոնիկ նվագախմբի հունիսյան շրջագայությանը, որի շրջանակում համույթն արդեն ելույթ է ունեցել Լիպեցկում, Վորոնեժում և Կալինինգրադում։

Ինչպես նշեց ՎՏԲ–Հայաստան Բանկի գլխավոր տնօրեն, տնօրինության նախագահ Յուրի Գուսևը, շատ կարևոր է, որ շրջագայությունը կազմակերպվում է մաեստրո Ֆեդոսևի 85–ամյակի նախաշեմին։

Նրա խոսքով, բանկը հետևում է մշակութային իրադարձություններին ու մտադիր է հետագայում ևս աջակցել մշակույթի և արվեստի ոլորտներում անցկացվելիք միջոցառումներին։

«Հույս ունեմ, որ սա նվագախմբի հետ միակ համագործակցությունը չէ։ Եվ առջևում մեզ սպասում են բազմաթիվ նախագծեր», – նշեց Գուսևը` նվագախմբին մաղթելով հաջող ելույթ։

«Նովոստի–Արմենիա» միջազգային լրատվական գործակալությունը «Երևանյան հեռանկարներ» փառատոնի ինֆորմացիոն հովանավորն է։–0–

Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-յան ալիքում

Partners News
ԱՌԿԱ գործակալություն
Բաժնի այլ նյութեր
03:18
14 Մայիսի 2023
Հայաստանը զբաղեցրեց 14-րդ տեղը «Եվրատեսիլ 2023»-ում, հաղթեց Շվեդիան (ՎԻԴԵՈ)
Հայաստանը զբաղեցրեց 14-րդ տեղը «Եվրատեսիլ 2023»-ում, հաղթեց Շվեդիան. ՎԻԴԵՈ
00:40
14 Մայիսի 2023
Brunette-ը փայլեց «Եվրատեսիլ 2023»-ի եզրափակչում (ՎԻԴԵՈ)
Brunette-ը փայլեց «Եվրատեսիլ 2023»-ի եզրափակչում. ՎԻԴԵՈ
15:17
12 Մայիսի 2023
Դիանա Արբենինան և «Ночные Снайперы» խումբը Երևանում կներկայացնեն «Авиарежим» նոր շոու ծրագիրը
Դիանա Արբենինան և «Ночные Снайперы» խումբը գալիս են Երևան
14:25
12 Մայիսի 2023
Brunette–ը խոսել է իր ելույթի անակնկալի և երգի ուղերձի մասին
«Եվրատեսիլ 2023»–ում հայաստանյան պատվիրակ Brunette–ը խոսել է իր ելույթի անակնկալի և երգի ուղերձի մասին
12:12
12 Մայիսի 2023
Հայտնի է, թե որ համարի ներքո հանդես կգա Brunette–ը «Եվրատեսիլ 2023»–ի եզրափակչում
Հայտնի է, թե որ համարի ներքո հանդես կգա Brunette–ը «Եվրատեսիլ 2023»–ի եզրափակչում
01:09
12 Մայիսի 2023
Հայաստանը դուրս եկավ «Եվրատեսիլ 2023»-ի եզրափակիչ (ՎԻԴԵՈ)
Եվրատեսիլ 2023»-ին Հայաստանը ներկայացնող Brunette-ը, երկրորդ կիսաեզրափակչի քվեարկության արդյունքում, դուրս եկավ մրցույթի եզրափակիչ. ՎԻԴԵՈ
23:17
11 Մայիսի 2023
Հայաստանը ներկայացնող Brunette-ը փայլուն ելույթ ունեցավ «Եվրատեսիլ 2023» երկրորդ կիսաեզրափակչում (ՎԻԴԵՈ)
Հայաստանը ներկայացնող Brunette-ը փայլուն ելույթ ունեցավ «Եվրատեսիլ 2023» երկրորդ կիսաեզրափակչում. ՎԻԴԵՈ
11:08
10 Մայիսի 2023
Հայտնի են «Եվրատեսիլ 2023»–ի առաջին կիսաեզրափակիչը հաղթահարած 10 երկրները (ՖՈՏՈ)
Հայտնի են «Եվրատեսիլ 2023»–ի առաջին կիսաեզրափակիչը հաղթահարած 10 երկրները. ՖՈՏՈ
10:56
08 Մայիսի 2023
Brunette–ը փայլում է Եվրատեսիլի փիրուզագույն գորգին. նրա հագուստի ոգեշնչման աղբյուրը «Մայր Հայաստանն է» (ՎԻԴԵՈ)
Brunette–ի հագուստի ոգեշնչման աղբյուրը Երևանի ամենահայտնի հուշարձաններից մեկն է` «Մայր Հայաստանը»: Այն խորհրդանշում է հայ կանանց ուժը և գեղեցկությունը. ՎԻԴԵՈ
10:57
14 Ապրիլի 2023
Թանգարանների այցելությունը մինչև 12 տարեկան երեխաների համար կլինի անվճար. նախարար
Թանգարանների այցելությունը մինչև 12 տարեկան երեխաների համար կլինի անվճար
16:37
10 Ապրիլի 2023
Հայուհիները ցնցում են. Brunette–ն ու «Եվրատեսիլին» Վրաստանը ներկայացնող Iru–ն միասին պարել են (ՎԻԴԵՈ)
Հայուհիները ցնցում են. Brunette–ն ու «Եվրատեսիլին» Վրաստանը ներկայացնող Iru–ն միասին պարել են. ՎԻԴԵՈ
11:56
10 Ապրիլի 2023
Brunette –ը գերում է Եվրոպան. Մադրիդում կայացել է Brunette–ի առաջին կենդանի ելույթը (ՎԻԴԵՈ)
«Եվրատեսիլ 2023»-ում Հայաստանը ներկայացնող երգչուհի Brunette–ն առաջին անգամ կենդանի ձայնով կատարել է իր «Future Lover» երգը. ՎԻԴԵՈ