ԵՐԵՎԱՆ, 16 մարտի. /Նովոստի-Արմենիա/. Աշխարհահռչակ դաշնակահար Եվգենի Կիսինը ամուսնացել է իր մանկության ընկերուհու` Կարինե Արզումանովայի հետ, հաղորդում է դասական երաժշտության ոլորտի լրատվական կայքը:
Հարթակի տվյալներով, պսակադրությունը տեղի է ունեցել 2017թ.-ի մարտի 10-ին Պրահայում, որտեղ ապրում է Կարինեն:
Դաշնակահար Եվգենի Կիսինը ծնվել է 1971 թվականի հոկտեմբերի 10-ին Մոսկվայում, ռուսական հրեաների ընտանիքում։
Բազմիցս համերգներով եղել է Հայաստանում, իսկ վերջին այցերից մեկի ժամանակ նա Երևան է եկել Կարինե Արզումանովայի հետ:
Կիսինը ելույթներ է ունեցել աշխարհի մի շարք խոշոր քաղաքներում, այդ թվում՝ Լոնդոնում, Միլանում, Փարիզում, Զալցբուրգում, Վիեննայում և այլուր։
Կիսինն արժանացել է բազմաթիվ երաժշտական պարգևների ու մրցանակների։ 2005 թվականին դարձել է Լոնդոնի թագավորական երաժշտական ակադեմիայի պատվավոր անդամ, նույն թվականին արժանացել է Հերբերտ ֆոն Կարայանի անվան երաժշտական մրցանակին։ 2012 թվականին ՀՀ նախագահի հրամանագրով պարգևատրվել է Պատվո շքանշանով:
Ապրում է Նյու Յորքում և Լոնդոնում: -0-
Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-յան ալիքում