Արծվիկը ներկայացրել է «Եվրատեսիլի» իր երգի մի հատվածը (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

17.03.2017, 14:04
Արծվիկը ներկայացրել է իր «Fly with me» երգի տեսահոլովակի մի հատվածը:
Արծվիկը ներկայացրել է «Եվրատեսիլի» իր երգի մի հատվածը (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
ԵՐԵՎԱՆ, 17 մարտի. /Նովոստի-Արմենիա/. «Եվրատեսիլ» մրցույթում Հայաստանը ներկայացնող Արծվիկը Facebook-յան իր էջում ներկայացրել է իր «Fly with me» երգի տեսահոլովակի մի հատվածը:

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Արծվիկը մրցույթում հանդես կգա հենց այդ երգով:



Երգի երաժշտության համահեղինակներն են Լևոն և Լիլիթ Նավասարդյանները, խոսքերի համահեղինակները՝ Ավետ Բարսեղյանը և Դավիթ Ծերունյանը: Երգի մեղեդային գիծը համադրում է աշխարհի տարբեր էթնիկ երաժշտությունների առանձնահատկությունները:

Երգի պրենիերան, տեսահոլովակի հետ միասին, տեղի կունենա մարտի 18-ին՝ «Օրակարգ» լրատվական ծրագրի հիմնական թողարկումից անմիջապես հետո:
Загружается новость ... "Право"

Մրցույթն այս տարի կանցկացվի մայիսի 9-ին, 11-ին և 13-ին Կիևում: «Եվրատեսիլ-2017»-ին կմասնակցի 43 պետություն:

Հայաստանը «Եվրատեսիլին» մասնակցում է 2006 թ.–ից։ Լավագույն արդյունքը` չորրորդ տեղը, ապահովել են երգչուհի Սիրուշոն 2008 թ.–ին և Արամ MP3–ը 2014 թ.–ին։–0–