ԵՐԵՎԱՆ, 25 նոյեմբերի. /Նովոստի–Արմենիա/. Մեր օրերի ամենաբարձր վարձատրվող երգչուհիներից մեկը` Ադելը, որոշել է ժամանակավոր հեռանալ բեմից։
Նա որոշել է իր ողջ ժամանակը նվիրել ընտանիքին և երկրորդ երեխան ունենալ։
Բրիտանացի երգչուհին իր մտադրությունների մասին հայտնել է երկրպագուներին ԱՄՆ Արիզոնա նահանգի Ֆենիքս քաղաքում տեղի ունեցած համերգի ժամանակ, հաղորդում է
gazeta.ru–ն։
«Կտեսնվենք մի քանի տարուց։ Ես կվերադառնամ, այդքան հեշտ ինձնից չեք պրծնի», – հանգստացրել է երկրպագուներին Ադելը։
2011 թ.–ից Ադելն ապրում է Սայմոն Կոնեկի հետ։ 2012 թ.–ի հոկտեմբերի 19–ին ծնվել է զույգի որդին` Անջելո Ջեյմս Կոնեկին։–0–